top

ԱՎԱՐՏՎԵՑԻՆ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

24.02.2017


<h4> ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ </h4>ԱՎԱՐՏՎԵՑԻՆ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Սպիտակ համայնքի 2016թ. բյուջեի եկամուտների, ծախսերի և 2015թ. բյուջեի նկատմամբ համեմատական վերլուծության, 2013-2016թթ. համայնքի քառամյա զարգացման ծրագրերի շրջանակներում կատարված աշխատանքների հաշվետվության նախապատրաստական աշխատանքներին ընդառաջ հանրային լսումներ անցկացնելու նպատակով համայնքապետարանի ենթակա կազմակերպություններն այս օրերին ներկայացնում են իրենց 2014-2016թթ. կատարած աշխատանքների հաշվետվությունները:
Փետրվարի 16-ին <<Սպիտակի քաղաքային գրադարան>> ՀՈԱԿ-ի տնօրեն Քնարիկ Գրիգորյանը, <<Սպիտակի մշակույթի տուն>> ՀՈԱԿ-ի տնօրեն Սամվել Մաթոսյանը, փետրվարի 17-ին <<Սպիտակի թիվ 1 մանկապատանեկան մարզադպրոց>> ՀՈԱԿ-ի տնօրեն Էդիկ Բարսեղյանը, փետրվարի 20-ին <<Սպիտակի թիվ 2 ՆՈՒՀ>> ՀՈԱԿ-ի տնօրեն Աննա Հովակիմյանը, փետրվարի 22-ին <<ՍԲՍԳ>> ՀՈԱԿ-ի տնօրեն Յուլյա Հարությունյանը, փետրվարի 23-ին <<Սպիտակի թիվ 1 ՆՈՒՀ>> ՀՈԱԿ-ի տնօրեն Հասմիկ Խաչատրյանը մանրամասն խոսեցին ՀՈԱԿ-ների կողմից կազմակերպված միջոցառումների մասին, ներկայացրեցին ՀՈԱԿ-ների բյուջեների հաշվետվությունները:
Հաշվետվություններին ներկա էին համայնքի ղեկավար Գագիկ Սահակյանը, համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Սահակյանը, աշխատակազմի քարտուղար Անահիտ Գյուլազյանը, համայնքապետարանի բաժնի պետեր, ՀՈԱԿ-ների, համայնքապետարանի աշխատակիցներ, թաղային լիազոր ներկայացուցիչներ, ծնողներ, համայնքի ակտիվ բնակիչներ:
Ք. Գրիգորյանը խոսեց գրադարանի կողմից կազմակերպված միջոցառումների մասին, շնորհակալագրեր հանձնեց գրադարանի կողքին մշտապես կանգնած, գրադարանի ֆոնդին գրքեր նվիրաբերած անհատներին:
Է. Բարսեղյանը հպարտությամբ նշեց մեր մարզիկների գրանցած հաջողություններն ու փառահեղ հաղթանակները սամբոյի, ձյուդոյի, ըմբշամարտի, ուժային եռամարտի, մասռեսլինգի Հայաստանի Հանրապետության, Աշխարհի և Եվրոպայի պատանիների և մեծահասակների առաջնություններում:
Ա. Հովակիմյանն ու Հ. Խաչատրյանը խոսեցին ՆՈՒՀ-երում երեխաների առօրյայից, կազմակերպվող միջոցառումներից: Առիթն օգտագործելով նրանք մեկ անգամ ևս շնորհակալություն հայնտնեցին համայնքի ղեկավարին, կազմակերպություններին ու անհատներին՝ մանկապարտեզներին աջակցելու համար:
Համայնքի ղեկավարին չգոհացրեց <<ՍԲՍԳ>> ՀՈԱԿ-ի տնօրենի ներկայացրած ցուցանիշները աղբահանության և բնակարանների սպասարկման վճարների մասով: Գ. Սահակյանը խիստ հանձնարարականներ տվեց ՀՈԱԿ-ի տնօրենին, աշխատակիցներին, համայնքապետարանի բաժնի պետերին՝ արագ միջոցներ ձեռնարկելու և թերությունները վերացնելու ուղղությամբ: Համայնքի ղեկավարը հանձնարարեց պարբերաբար իրեն տեղյակ պահել տրված հանձարարականների կատարման ընթացքի մասին:
Մյուս ՀՈԱԿ-ների հաշվետվությունները Գ. Սահակյանը դրական գնահատեց: Նա շնորհակալություն հայտնեց տնօրեններին և կոլեկտիվներին՝ նվիրված աշխատանքի և գոհացնող արդյունքների համար: ՀՈԱԿ-ների տնօրեններն էլ իրենց հերթին երախտագիտության խոսքեր ուղղեցին Գ. Սահակյանին:
Հանրային լսումների ընթացքում ՀՈԱԿ-ների աշխատակիցներն ու ներկաներն իրենց հուզող հարցերն ուղղեցին համայնքի ղեկավարին և ստացան դրանց պատասխանները:



Լուսանկարներ

ԼուրերԼուրերԼուրերԼուրեր

×