top

ԿԱՅԱՑԱՎ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ

01.03.2017


<h4> ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ </h4>ԿԱՅԱՑԱՎ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ
2017թ. հունվարի 28-ին Սպիտակի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Սպիտակ համայնքի ավագանու ընդլայնված նիստ հետևյալ օրակարգով՝
1)Սպիտակ համայնքի 2016 թվականի բյուջեի կատարման տարեկան և 2016 թվականի հաշվետու տարում 2013-2016 թվականների համայնքի քառամյա զարգացման ծրագրի իրականացման վերաբերյալ հաշվետվությունները հաստատելու մասին
2)Սպիտակ համայնքի ավագանու 2016 թվականի սեպտեմբերի 6-ի թիվ 36-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
3)Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերից ուղղակի վաճառքով օտարելուն համաձայնություն տալու և ուղղակի վաճառքի գին սահմանելու մասին
4)Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերից մրցույթով կառուցապատման իրավունքով տրամադրելուն համաձայնություն տալու մասին
5)Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերից առանց մրցույթի կառուցապատման իրավունքով տրամադրելուն համաձայնություն տալու մասին
6)Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասերից մրցույթով վարձակալությամբ տրամադրելուն համաձայնություն տալու մասին
7)Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերից աճուրդով օտարելուն համաձայնություն տալու և մեկնարկային գին սահմանելու մասին
8)Սպիտակ համայնքի Ուզբեկական Կ-5 թաղամաս, թիվ 7/5 հասցեի բնակարանը
սեփականության իրավունքով Էդիտա Եղիշի Դադախանովային նվիրատվությամբ
փոխանցելուն համաձայնություն տալու մասին:
Նիստը հաստատելուց հետո համայնքի ղեկավար Գագիկ Սահակյանը ներկայացրեց Սպիտակ համայնքի 2016 թվականի բյուջեի կատարման տարեկան և 2016 թվականի հաշվետու տարում 2013-2016 թվականների համայնքի քառամյա զարգացման ծրագրի իրականացման վերաբերյալ հաշվետվությունները:
Ավագանու նիստին ներկա էին համայնքապետարանի ենթակայության կազմակերպությունների տնօրեններ, աշխատակիցներ, հասարակական կառույցների ներկայացուցիչներ, համայնքի ակտիվ բնակչությունը, լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Օրակարգային մյուս հարցերը քննարկելուց հետո ավագանին բոլորին կողմ քվեարկեց:



Տեսանյութ




×