top

ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԳԱԳԻԿ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՐՏԻ 8-Ի ԱՌԹԻՎ

07.03.2017


<h4> ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ </h4>ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԳԱԳԻԿ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՐՏԻ 8-Ի ԱՌԹԻՎ
Սիրելի կանայք
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ կանանց միջազգային օրվա` Մարտի 8-ի կապակցությամբ:
Գարնանային այս գեղեցիկ տոնը, որը դարերի պատմություն ունի, լավ առիթ է հերթական անգամ մեծարանքի խոսքեր հղելու, արտահայտելու մեր սրտի ջերմությունն ու երախտագիտությունը ձեզ:
Անուրանալի է ձեր դերակատարությունը մեր ժողովրդի ձեռքբերումների, հարազատ շեների հզորացման, մշակութային արժեքների ստեղծման, պատմական դժվարին պահերին տոկունության ու ոգու ամրության պահպանման գործում:
Ձեր նվիրումի և առաքինության շնորհիվ են պահպանվում մեր ազգային լավագույն ավանդույթները, հայոց ընտանիքի ամրությունը, որոնք առողջ հոգով և մտքով սերունդ դաստիարակելու հիմքն են:
Բարձր գնահատելով ձեզ և ձեր դերը կյանքի բոլոր բնագավառներում, մաղթում եմ քաջառողջություն, տոկունություն, համբերություն, լավատեսություն, բարօրություն, մասնագիտական ու աշխատանքային հաջողություններ, անձնական երջանկություն և անսահման սեր:
Թանկագին կանայք
Բնությամբ շնորհված գեղեցկության հետ դուք օժտված եք գթությամբ, սիրով ու խոնարհությամբ: Թող գարուններն ու ժպիտները ձեր կյանքում լինեն անսպառ ու անհաշվելի և ձեր ապագան լեցուն լինի միայն երջանիկ ակնթարթներով:
Մնացե՛ք կանացի, հայեցի, հավերժ գեղեցիկ ու սիրված:



×