top

ՍՊԻՏԱԿԻ ՍԱՄԲԻՍՏՆԵՐԻ ԱՆՆԱԽԱԴԵՊ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

17.03.2017


<h4> ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ </h4>ՍՊԻՏԱԿԻ ՍԱՄԲԻՍՏՆԵՐԻ ԱՆՆԱԽԱԴԵՊ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Մարտի 11-12-ը Երևանի <<Աշխատանք>> մարզական միության մարզադահլիճում անցկացվեց սամբո ըմբշամարտի ՀՀ մեծահասակների առաջնությունը: Այն առանձնանում էր նրանով, որ մասնակցում էին Հայաստանի և Արցախի բոլոր ուժեղագույն սամբիստները, որոնց թվում քիչ չէին նաև աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների հաղթողներ ու մրցանակակիրներ:
Սպիտակ համայնքը մրցավայր էր ներկայացել իր ուժեղագույն մարզիկներով` ՀՀ վաստակավոր մարզիչ, աշխարհի ու Եվրոպայի բազմակի մրցանակակիր Մանվել Խոյեցյանի գլխավորությամբ:
Ինչպես միշտ, մրցումները անցան շատ լարված ու անզիջում պայքարում, որի արդյունքում մարզիչ Մանվել Խոյեցյանի սաները 9 քաշային կարգերից 5-ում նվաճեցին չեմպիոնի կոչումը: Նման բարձր արդյունք Հայաստանի Հանրապետության մեծահասակների առաջնություններում երբևիցե չէր գրանցվել: 65 կգ. քաշային կարգում հաղթող դարձավ Արթուր Սահակյանը, 68-ում` Ռաֆիկ Մանուկյանը` երրորդ անգամ անընդմեջ, 90 կգ. քաշային կարգում չորրորդ անգամ անընդմեջ չեմպիոնի կոչումը նվաճեց Էդիկ Պետրոսյանը, իսկ մինչև 100 և 100+ քաշային կարգերում` համապատասխանաբար Գառնիկ Սարոյանը և Արթուր Բունիաթյանը:
Մարտական սամբոյի Հայաստանի հնգակի չեմպիոն Մխիթար Մխիթարյանը /62 կգ./ այս առաջնությունում գրավեց մրցանակային երրորդ տեղը:
Մյուս քաշային կարգերում չեմպիոններ դարձան վանաձորցիներ Տիգրան Կիրակոսյանը / 52 կգ. /, և Արսեն Ղազարյանը / 74 կգ. /, ինչպես նաև գյումրեցիներ Մաքսիմ Մանուկյանն / 57 կգ. / ու Միշա Նազարյանը / 82 կգ. /:
Բոլոր մրցանակակիրները պարգևատրվեցին համապատասխան կարգի մեդալներով, պատվոգրերով և դրամական միջոցներով:
Հաղթողները ընդգրկվեցին ՀՀ հավաքականի կազմ և պետք է նախապատրաստվեն մասնակցելու մայիս ամսին Բելառուսում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:
Շնորհավորում ենք մեր դյուցազուններին ու նրանց մարզչին և մաղթում հաղթական վերադարձ Եվրոպական առաջնություններից:

Մշակույթի, սոցիալական, երիտասարդության, սպորտի և լրատվության բաժին


×