top

ՍՊԻՏԱԿՑԻ ՍԱՄԲԻՍՏՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

22.03.2017


<h4> ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ </h4>ՍՊԻՏԱԿՑԻ ՍԱՄԲԻՍՏՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Սամբո ըմբշամարտի ՀՀ պատանեկան, երիտասարդական և մեծահասակների 2017 թվականի առաջնություններից հետո, որոնցում սպիտակցի մարզիկները նվաճեցին 7 ոսկե, 2 արծաթե և 5 բրոնզե մեդալներ, Երևանում մարտի 18-19-ը անցկացվեց նաև մարտական սամբոյի ՀՀ առաջնությունը: Առաջնությանը մասնակցում էին 65 մարզիկներ ՀՀ տարբեր մարզերից և Արցախից:
Սպիտակ համայնքից առաջնությանը մասնակցում էին երեք մարզիկներ: Ինչպես տեղեկացրեց նրանց մարզիչը՝ ՀՀ վաստակավոր մարզիչ Մանվել Խոյեցյանը, մեր բոլոր մարզիկներն էլ արժանացան մրցանակների: 68 կգ. քաշային կարգում հանդես եկող Արայիկ Գրիգորյանը, հաղթելով իր բոլոր մրցակիցներին, արժանիորեն նվաճեց մարտական սամբոյի ՀՀ չեմպիոնի կոչումը: 2013թ. մարզական սամբոյի Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթող Ջիվան Ղազարյանը և մարտական սամբոյի ՀՀ հնգակի չեմպիոն, Եվրոպայի և աշխարհի առաջնությունների քառակի մրցանակակիր Մխիթար Մխիթարյանը այս անգամ արժանացան բրոնզե մեդալների:
Արայիկ Գրիգորյանը իրավունք նվաճեց Հայաստանի հավաքականի կազմում մասնակցելու մայիս ամսին Բելառուսում կայանալիք մարտական սամբոյի Եվրոպայի առաջնությանը:

Աշխատակազմի մշակույթի, սոցիալական, երիտասարդության, սպորտի և լրատվության բաժին


×