top

ԱՎԱՐՏՎԵՑ ԴՊՐՈՑԱԿԱՆ <<ՍՊՈՐՏԼԱՆԴԻԱ>> ՄԱՐԶԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՓՈՒԼԸ

27.03.2017


<h4> ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ </h4>ԱՎԱՐՏՎԵՑ ԴՊՐՈՑԱԿԱՆ <<ՍՊՈՐՏԼԱՆԴԻԱ>> ՄԱՐԶԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՓՈՒԼԸ
2017թ. մարտի 23-ին և 24-ին Սպիտակ համայնքում անցկացվեց դպրոցական <<Սպորտլանդիա>> մարզական միջոցառումը, որի նպատակն էր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի միջոցով դպրոցահասակ երեխաների առողջության ամրապնդումը, նրանց ֆիզիկական որակների բարելավումը: Մրցույթն իր մեջ ներառում էր միմյանցից տարբերվող 5 տեսակի վարժություններ, որոնց արագ կատարման դեպքում մասնակից թիմերը կկարողանային զբաղեցնել մրցանակային տեղեր:
Մրցույթն անցկացվեց 2 տարիքային խմբերով՝ I-III և IV-VII դասարանների համար:
Երկու տարիքային խմբերում էլ մեծ էր ինչպես երեխաների, այնպես էլ նրանց մարզիչ-ուսուցիչների ոգևորվածությունն ու առաջինը լինելու ցանկությունը: Մրցույթին մասնակցում էին համայնքի թվով 6 դպրոցներ (1,2,4,5,8,ավագ դպրոց):
Մարտի 23-ին հանդիսավոր բացմամբ մեկնարկեց I-III դասարանային թիմերի միջև պայքարը, որն ստացվեց լարված և համառ: Այդուհանդերձ, աշակերտների մեծ արագության ու լավ մարզվածության շնորհիվ հաղթող ճանաչվեց թիվ 1 հիմնական դպրոցի թիմը (դասվար Ս.Մանուչարյան, ֆիզ. ուսուցիչ Գ.Էհտիբարյան): 2-րդ տեղը գրավեցին թիվ 2 հիմնական դպրոցի սաները (թիմի մարզիչ Վ. Դավոյան) իսկ 3-րդ տեղը՝ թիվ 8 միջն. դպրոցը (թիմի մարզիչ Ռ. Մանուկյան):
Հաջորդ օրը պայքարի մեջ մտան երկրորդ խմբի՝ IV-VII դասարանների մասնակից երեխաները: Գեղեցիկ և անզիջում պայքարի արդյունքում կրկին հաղթող ճանաչվեց թիվ 1 հիմնական դպրոցի թիմը՝ ֆիզկուլտուրայի ուսուցիչ և թիմի մարզիչ Գոռ Էհտիբարյանի գլխավորությամբ: 2-րդ տեղը զբաղեցրեց թիվ 8 միջն. դպրոցի թիմը (թիմի մարզիչ Ռաֆիկ Մանուկյան), իսկ 3-րդ տեղը՝ թիվ 2 հիմնական դպրոցը (թիմի մարզիչ Վահե Դավոյան):
Մրցանակային տեղեր գրաված բոլոր դպրոցական թիմերը պարգևատրվեցին Սպիտակի համայնքապետարանի և ՀՀ սպորտի ու երիտասարդության հարցերի նախարարության կողմից համապատասխան հավաստագրերով:
Տարիքային երկու խմբերում էլ բացարձակ հաղթող ճանաչված թիվ 1 հիմնական դպրոցի թիմը հնարավորություն ստացավ մասնակցելու ապրիլին Վանաձոր քաղաքում անցկացվելիք մարզային փուլին:
Շնորհավորում ենք հաղթող թիմերին և շնորհակալություն հայտնում բոլոր մասնակիցներին:

Աշխատակազմի մշակույթի, սոցիալական, երիտասարդության, սպորտի և լրատվության բաժին


Տեսանյութ




Լուսանկարներ

ԼուրերԼուրերԼուրեր

×