top

ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ՝ Ի ՀԻՇԱՏԱԿ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՆՄԵՂ ԶՈՀԵՐԻ

24.04.2017


<h4> ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ </h4>ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ՝ Ի ՀԻՇԱՏԱԿ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՆՄԵՂ ԶՈՀԵՐԻ
Այսօր՝ ապրիլի 24-ին` Հայոց Ցեղասպանության զոհերի 102-րդ տարելիցին Սպիտակի Սուրբ Հարություն եկեղեցում հոգևոր հովիվ Տեր Օվսե քահանա Հովհաննիսյանի հանդիսապետությամբ կատարվեց Սուրբ Պատարագի արարողություն և մատուցվեց սրբոց նահատակաց կարգ՝ նվիրված Մեծ Եղեռնի սուրբ նահատակների հիշատակին: Արարողությանը ներկա էին Սպիտակ համայնքի ղեկավար Գագիկ Սահակյանը, համայնքապետարանի աշխատակիցներ, համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների տնօրեններ ու աշխատակիցներ, բազմաթիվ սպիտակցիներ: Արարողության ավարտից հետո ներկաները ծաղիկներ խոնարհեցին Սպիտակի Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին:
Ավելի ուշ համայնքի ղեկավարի գլխավորությամբ ներկաները Հազազի ձորում գտնվող Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար-հուշակոթողի պատվանդանին Լոռու և Շիրակի մարզերի բնակիչների հետ միասին կատարեցին պսակադրության և ծաղիկների խոնարհման արարողություն, մեկ րոպե լռությամբ հարգեցին 1,500,000 անմեղ զոհերի հիշատակը:



Տեսանյութ




×