top

ԱՐՏԱԳՆԱ ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԹԻՎ 2 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՈՒՄ

25.04.2017


<h4> ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ </h4>ԱՐՏԱԳՆԱ ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԹԻՎ 2 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՈՒՄ
Սպիտակի քաղաքային գրադարանի աշխատակիցները, կարևորելով գրքերի անհրաժեշտությունը մեր ապագա սերնդի կյանքում, կազմակերպել էին գեղեցիկ արտագնա միջոցառում համայնքի թիվ 2 մանկապարտեզում: Գրադարանի տնօրեն Քնարիկ Գրիգորյանը ողջունելով փոքրիկներին ներկայացրեց գրքերի զարմանահրաշ ու հետաքրքիր աշխարհի՝ գրադարանի մասին: Իսկ գրադարանի աշխատակից Նարինե Ավագյանը, ստանձնելով հեքիաթասաց մորաքրոջ դերը, պատմեց հայկական մի քանի հեքիաթներից դրվագներ, որոնց անվանումները մեր փոքրիկները զարմանալիորեն հստակ ու անսխալ վերհիշում և ավարտին էին հասցնում նրանց պատմությունները: Փոքրիկներն իրենց տարիքին համապատասխան գիտելիքների իմացությամբ հաճելիորեն հիացրեցին հյուրերին հատկապես գրադարանի աշխատակիցների կողմից առաջարկված հանելուկների ճշգրիտ պատասխաններ հնչեցնելու ժամանակ: Երեխաները դիտեցին նաև Հովհաննես Թումանյանի «Անխելք մարդը» և «Տերն ու ծառան» հեքիաթների հիման վրա նկարահանված մուլտֆիլմերը, որից հետո ծավալվեց քննարկումներ ժլատության, բարու ու չարի, լավի ու վատի մասին: Գրադարանի տնօրենը մանկապարտեզի սաներին նվիրեց պատկերազարդ հեքիաթների գրքեր և գունավոր մատիտներ: Նա հորդորեց երեխաներին իրենց դաստիարակների, մայրիկների հետ հաճախակի այցելել գրադարան, որտեղ նրանք հնարավորություն կունենան ավելի մոտիկից ծանոթանալու իրենց սիրելի հեքիաթների հերոսներին: Բովանդակալից ուսուցողական միջոցառումն ավարտվեց փոքրիկների աշխույժ պարով ու բարության և հայրենասիրության մասին երգերով:



Լուսանկարներ

Լուրեր

×