top

ԿԱՐՏՈՖԻԼԻ ՍԵՐՄԱՑՈՒ՝ ԱՆԱՊԱՀՈՎ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ

28.04.2017


<h4> ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ </h4>ԿԱՐՏՈՖԻԼԻ ՍԵՐՄԱՑՈՒ՝ ԱՆԱՊԱՀՈՎ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ
Սպիտակի համայնքապետարանի և <<Կամրջակ>> սոցիալ բարեգործական հասարակական կազմակերպության համագործակցության շրջանակներում օրերս ավարտվեց Սպիտակ համայնքի շուրջ 900 սոցիալապես անապահով ընտանիքներին կարտոֆիլի բարձրորակ սերմացուի տրամադրման ծրագիրը:
Ծրագրի համաձայն՝ մասնակից ընտանիքներն աշնանը ստացած կարտոֆիլի սերմացուի 30 տոկոսի չափով կարտոֆիլ պետք է ետ վերադարձնեն, որը կուղղվի բարեգործության:
<<Կամրջակ>> սոցիալ բարեգործական հասարակական կազմակերպության հետ համագործակցությունը շարունակվում է:



×