top

ՆՇՎԵՑ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ

04.05.2017


<h4> ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ </h4>ՆՇՎԵՑ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ
Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա` մայիսի 1-ի առթիվ Սպիտակի <<Գեղարվեստի դպրոց>> ՀՈԱԿ-ում կազմակերպվել էր տոնական միջոցառում, որին ներկա էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Սպիտակ համայքնի ղեկավար Գագիկ Սահակյանը, պաշտոնատար այլ անձինք, համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների տնօրեններ ու աշխատակիցներ, հյուրեր, ծնողներ, բազմաթիվ սպիտակցիներ:
Միջոցառման սկզբում գեղարվեստի դպրոցի տնօրեն Արփինե Հովսեփյանը ողջունեց ներկաներին, խոսեց դպրոցի պատմության մասին, շնորակալություն հայտնեց համայնքի ղեկավարին՝ դպրոցին մշտապես ուշադրության կենտրոնում պահելու և աջակից լինելու համար: Նա խոսեց նաև դպրոցը նկարազարդելու գաղափարի մասին (դպրոցի պատերը կոլեկտիվի կողմից ամբողջությամբ նկարազարդվել և նոր տեսք են ստացել):
Գագիկ Սահակյանն իր խոսքում ողջունեց նմանատիպ նախաձեռնությունները, շնորհակալություն հայտնեց գեղարվեստի դպրոցի կոլեկտիվին՝ նվիված աշխատանքի համար, նշեց, որ համայնքապետարանը միշտ պատրաստ է լինել հետաքրքիր և համայնքի համար կարևոր բոլոր գաղափարների կողքին:
Մարզի ղեկավարը ևս շնորհավորանքի և շնորհակալանքի խոսքեր ասաց:
Համայնքապետարանը դպրոցի 61 սաներին նվիրել էր միանման սպիտակ շապիկներ, որոնց վրա պատկերված էր գեղարվեստի դպրոցի լոգոն: Դպրոցի սաները միանման հագուստով, բարձր տրամադրությամբ և ժպիտներով ավելի գեղեցիկ էին դարձրել միջոցառումը:
Ներկաներին ողջունեցին Սպիտակի մշակույթի տան, Վանաձորի <<Տաթև>> պարային, Սպիտակի երաժշտական դպրոցի քանոնահարների համույթները:
Կարմիր ժապավենը կտրելուց հետո, համայնքի ղեկավարի ուղեկցությամբ մարզպետը, հյուրերը, ներկաները շրջեցին դպրոցում, ծանոթացան դպրոցի սաների ձեռքի աշխատանքներին:
Գագիկ Սահակյանը միջոցառման ավարտին շնորհակագրեր հանձնեց <<Տաթև>> պարային համույթին (գեղ.ղեկավար՝ Ֆլորա Ասոյան) <<Սպիտակի գեղարվեստի դպրոց>> ՀՈԱԿ-ին մշտապես մշակութային աջակցություն ցուցաբերելու և <<Սպիտակի գեղարվեստի դպրոց>> ՀՈԱԿ-ի կոլեկտիվին (տնօրեն Արփինե Հովսեփյան) բարձր մակարդակով թիմային աշխատանքի կազմակերպման և համաքաղաքային միջոցառումներին ակտիվ մասնակցության համար:









×