top

ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԿԱՆԱՆՑ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԴԼԱՅՆՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԾՐԱԳՐԵՐ

05.05.2017


<h4> ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ </h4>ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԿԱՆԱՆՑ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԴԼԱՅՆՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԾՐԱԳՐԵՐ
Երեկ՝ մայիսի 4-ին Սպիտակ համայնքի ղեկավար Գագիկ Սահակյանն ընդունեց Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի Սպիտակի մասնաճյուղի ներկայացուցիչներին:
Ասոցիացիայի անցած ճանապարհը նշանավորվել է բազում և բազմաբնույթ գործերով, գործունեության նոր ոլորտների յուրացմամբ և աշխատանքի նոր ձևերի կիրառմամբ: Նրանք համագործակցել են Հայաստանի տարբեր մակարդակների պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, քաղաքական կուսակցությունների կանանց խորհուրդների, հասարակական կազմակերպությունների, նաև միջազգային կառույցների հետ: Կազմակերպել և անց են կացրել ավելի քան 20 միջազգային համաժողովների ու խորհդաժողոների: Ասոցիացիան հետևողական աշխատանք է տարել ՀՀ Ազգային ժողովում և տեղական ինքնակառավարման մարմիններում կանանց ներկայացվածության ավելացման ուղղությամբ:
Ասոցիացիայի փորձագետները մասնակցել են ՀՀ Կառավարության գենդերային քաղաքականության հայեցակարգի և <<Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների ու հավասար հնարավորությունների ապահովման մասին>> ՀՀ օրենքի նախագծի մշակմանը: Ասոցիացիայի ներկայացված առաջարկություններով լրացումներ և փոփոխություններ են կատարվել ՀՀ Ընտրական օրենսգրքում:
Գ. Սահակյանի աշխատասենյակում ծավալված զրույցի ընթացքում քննարկվեցին տեղական ինքնակառավարման համակարգում կանանց մասնակցության ընդլայնմանն ուղղված ծրագրեր:
Համայնքի ղեկավարի և ասոցիացիայի ներկայացուցիչների հանդիպումները կլինեն շարունակական:



×