top

ՍՊԻՏԱԿԻ ԹԻՎ 1 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

28.04.2017


<h4> ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ </h4>ՍՊԻՏԱԿԻ ԹԻՎ 1 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
2017թ. ապրիլի 27-ին Վանաձորի <<Կենտրոն>> համալիր մարզադպրոցում անցկացվեց դպրոցական <<Սպորտլանդիա>> մարզական միջոցառման մարզային փուլը: Ինչպես ամեն տարի՝ այս տարի ևս միջոցառմանը մասնակցում էին Լոռու մարզի Վանաձոր, Տաշիր, Ստեփանավան, Սպիտակ, Գուգարք համայնքները, ինչն էլ վկայում է մասնակիցների մեծ հետաքրքրությունը դեպի այս մարզական տոնը:
Մեր համայնքը այս մրցույթում ներկայացնում էր թիվ 1 հիմնական դպրոցի թիմը, որը համայնքային փուլում մեծ առավելությամբ առաջ անցնելով մյուս բոլոր մասնակից թիմերից` զբաղեցրել էր 1-ին տեղը:
Մարզիչ Գոռ Էհտիբարյանի գլխավորած թիմի լավ պատրաստվածության ու մեծ ջանքերի արդյունքում մեր համայնքը կարողացավ նաև մարզային փուլում հաջող հանդես գալ` երկու տարիքային խմբերում էլ գրավելով 2-րդ հորիզոնականը` 1-ին տեղը զիջելով Ալավերդու և Գուգարքի թիմերին ընդամենը 2 վայրկյանի տարբերությամբ:
Մրցանակային տեղեր գրաված բոլոր թիմերը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից պարգևատրվեցին գավաթներով, հավաստագրերով և համապատասխան մարզագույքով:
Շնորհավորում և շնորհակալություն ենք հայտնում Սպիտակի թիվ 1 հիմնական դպրոցի թիմին մեր համայնքի պատիվը բարձր պահելու համար:

Աշխատակազմի մշակույթի, սոցիալական, երիտասարդության, սպորտի և լրատվության բաժին


Լուսանկարներ

ԼուրերԼուրեր

×