top

«ՀԱՐՍՆԱՑՈՒՆ ԱՆԳԼԻԱՅԻՑ» ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԿՈՄԵԴԻԱՆ ՍՊԻՏԱԿՅԱՆ ԲԵՄՈՒՄ

06.05.2017


<h4> ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ </h4>«ՀԱՐՍՆԱՑՈՒՆ ԱՆԳԼԻԱՅԻՑ» ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԿՈՄԵԴԻԱՆ ՍՊԻՏԱԿՅԱՆ ԲԵՄՈՒՄ
Այսօր Սպիտակի մշակույթի տանը համայնքապետարանի, համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների, դպրոցների տնօրեններ ու աշխատակիցներ, թատերասեր սպիտակցիներ եկել էին դիտելու դերասան և ռեժիսոր Արմեն Դալլաքյանի սցենարով բեմադրված «Հարսնացուն Անգլիայից» երաժշտական կոմեդիան:
Ներկայացումը պատմում էր մի աղջկա մասին, ով Հայաստան էր եկել Անգլիայից և ուզում էր ամուսնանալ գյուղացի տղայի հետ: Պատմությունը հորինված էր, նյութը՝ հարմարեցված հայկական իրականությանը:
Բարեգործական ներկայացման ավարտին ողջ հասույթը տրամադրվեց Սպիտակի երկու անապահով՝ Սահակյանների և Դունամալյանների ընտանիքներին: Ամալյա Նազարյանը և Գոհար Դունամալյանը շնորհակալություն հայտնեցին նախաձեռնության հեղինակներին և իրենց օգնության ձեռք մեկնած սպիտակցիներին:
Հանդիսատեսը բարձր ծափահարությունների արժանացրեցին «Շանս» թատերական, ուսումնական կենտրոնի դերասաններին:






×