top

<<ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԱՆԳԱՌ 2017>> ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

10.05.2017


<h4> ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ </h4><<ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԱՆԳԱՌ 2017>> ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ
ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ մեկնարկած <<Մշակութային կանգառ 2017>> ծրագրի շրջանակներում այսօր Սպիտակի մշակույթի տանը ելույթ ունեցավ հայկական պարարվեստի պրոպագանդիստ` վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի Պարի պետական անսամբլը (տնօրեն` Էրիկ Չանչուրյան, գլխավոր բալետմայստեր` Ասատուր Կարապետյան, երաժշտական մասի ղեկավար, կոմպոզիտոր`Հայկ Գրիգորյան):
Գեղեցիկ համերգային երեկոյին ներկա էին համայնքապետարանի, համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների, դպրոցների տնօրեններ ու աշխատակիցներ, երաժշտասեր սպիտակցիներ:
Ողջ երեկոյի ընթացքում սպիտակցիները բուռն ծափահարությունների արժանացրեցին անսմբլի ելույթները:
Ներկաները բարձր տրամադրությամբ ու անմոռաց տպավորություններով հեռացան մշակույթի տնից` պարարվեստի գործիչներին կրկին հանդիպելու ակնկալիքով:
<<Մշակութային կանգառ 2017>> խոշորածավալ նախագիծը միտված է Հայաստանի Հանրապետությունում մշակույթի համաչափ զարգացմանը, մարզերում մշակութային կյանքի աշխուժացմանը, ինչպես նաև մշակութային ենթակառուցվածքների արդիականացմանը:
Ծրագրի շրջանակներում ՀՀ Լոռու մարզում կիրականացվի 53 միջոցառում:




×