top

ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ

16.06.2017


<h4> ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ </h4>ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ
2017թ. հունիսի 15-ին Սպիտակի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Սպիտակ համայնքի ավագանու հերթական նիստը հետևյալ օրակարգով՝
1. Սպիտակ համայնքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ 63-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
2. Սպիտակի մշակույթի տան շենքի վերանորոգման և ջեռուցման համակարգի անցկացման ծրագրին համայնքի կողմից ներդրում կատարելուն համաձայնություն տալու մասին
3. Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերից առանց մրցույթի կառուցապատման իրավունքով տրամադրելուն համաձայնություն տալու մասին
4.Նվիրատվությամբ ոչ բնակելի տարածք հատկացնելուն համաձայնություն տալու մասին
5. “Սպիտակի թիվ 1 մանկապատանեկան մարզադպրոց” համայնքային ոչ առևտրային կազմակերպության վերակազմակերպման համար համաձայնություն տալու մասին:
Նիստը վարում էր համայնքի ղեկավար Գագիկ Սահակյանը, ներկա էին համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Սահակյանը, համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Անահիտ Գյուլազյանը, համայնքապետարանի բաժնի պետեր: Օրակարգը հաստատելուց հետո ավագանին անցավ հարցերի քննարկմանը և բոլորին կողմ քվեարկեց:



Լուսանկարներ

ԼուրերԼուրերԼուրերԼուրերԼուրեր

×