top

“ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԱՆԳԱՌ 2017” ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

19.06.2017


<h4> ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ </h4>“ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԱՆԳԱՌ 2017” ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ
ՀՀ մշակույթի նախարարության “Մշակութային կանգառ 2017” ծրագրի շրջանակներում Հայաստանում է Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնը (գեղարվեստական ղեկավար՝ Արմեն Բայանդուրյան):
Հայաստանի սահմաններից դուրս գործող միակ պետական հայկական թատրոնն իր խաղացանկային՝ Սանդլաժի “Օրը՝ անձրևոտ... ” (բեմադրությունը՝ Ա. Բայանդուրյանի) ներկայացումով երեկ՝ հունիսի 18-ին հանդես եկավ Սպիտակի մշակույթի տանը:
Ներկայացումը դիտելու էին եկել համայնքապետարանի, համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների տնօրեններ ու աշխատակիցներ, թատերասեր սպիտակցիներ:
Ներկայացման ավարտին հանդիսատեսը հոտնկայս, բուռն ծափահարարությունների արժանացրեց դերասաններին:
Հիշեցնենք, որ ՀՀ մշակույթի նախարարության “Մշակութային կանգառ 2017” ծրագիրը մեկնարկել է ս/թ. հունվարի 26-ին:
Ծրագրի շրջանակում ՀՀ և Արցախի Հանրապետության 94 համայնքներում կիրականացվեն 426 միջոցառումներ` թատերահամերգային ծրագրեր, ցուցահանդեսներ, կինոցուցադրություններ:



Լուսանկարներ

ԼուրերԼուրերԼուրերԼուրերԼուրերԼուրերԼուրեր

×