top

ԵՄ-Ի ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕՐԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՍՊԻՏԱԿՈՒՄ

03.07.2017


<h4> ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ </h4>ԵՄ-Ի ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕՐԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՍՊԻՏԱԿՈՒՄ
Այսօր Սպիտակի Թորոսյան 20-23 շենքերի բակում տեղի ունեցավ բացօթյա միջոցառում, որը կազմակերպվել էր Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող “Վերականգնվող էներգիայի և էներգիայի արդյունավետ օգտագործման հնարավորությունը Վայք և Սպիտակ քաղաքներում” (ՎԱԷՀՔ) ծրագրի կողմից ԵՄ Էներգաարդյունավետության օրերի նախաձեռնության շրջանակում:
Միջացառումը իրականցվեց Սպիտակի 4 էներգախնայող շենքերի բացման կապակցությամբ:
Ողջույնի խոսք ասացին ՀՀ Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Թադևոսյանը, Սպիտակ համայնքի ղեկավար Գագիկ Սահակյանը, ՎԱԷՀՔ ծրագրի ղեկավար Սերգեյ Արզումանյանը:
Դպրոցականները, ովքեր մասնակցել էին ՎԱԷՀՔ ծրագրի կողմից կազմակերպված վերապատրաստման դասընթացին, էներգախնայողության օգտակար խորհուրդներ փոխանցեցին միջոցառմանը ներկա բնակիչներին:
Անցկացվեց նաև վիկտորինա, որի 10 հաղթողները ստացան էներգախնայող (LED) լամպեր: Միջոցառմանը երաժշտական կատարումներով հանդես եկան Սպիտակի մշակույթի տան երգի ստուդիայի (գեղ.ղեկավար Ինգա Մարտիրոսյան) սաներ Էմմա Դունամալյանը, Համեստ Մագոյանը, Վահագ Պողոսյանը և “Վերածնունդ” պարային համույթի (գեղ.ղեկավար Անուշ Աբրահամյան) սաները:
ՎԱԷՀՔ ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում “Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա” հիմնադրամի կողմից Սպիտակի և Վայքի քաղաքապետարանների հետ համատեղ:



Լուսանկարներ

ԼուրերԼուրերԼուրերԼուրերԼուրերԼուրերԼուրերԼուրերԼուրերԼուրերԼուրերԼուրերԼուրերԼուրերԼուրերԼուրեր

×