top

ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ

04.07.2017


<h4> ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ </h4>ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ
2017թ. հուլիսի 4-ին Սպիտակի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունենավ Սպիտակ համայնքի ավագանու արտահերթ նիստ հետևյալ օրակարգով՝
1. Սպիտակ համայնքի 2017 բյուջեի 1-ին եռամսյակի կատարման ընթացքի վերաբերյալ համայնքի ղեկավարի հաղորդումը ընդունելու մասին
2. Սպիտակ համայնքի ավագանու կանոնակարգը ընդունելու և Սպիտակ համայնքի ավագանու 2012 թվականի դեկտեմբերի 4-ի թիվ 52-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին
3. Սպիտակ համայնքի ավագանու մշտական հանձնաժողովներ ստեղծելու մասին
4. Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերից առանց մրցույթի կառուցապատման իրավունքով տրամադրելուն համաձայնություն տալու մասին
5. Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքը վարձակալության տրամադրելուն համաձայնություն տալու մասին
6. Սպիտակ համայնքի Էստոնական թաղամաս, թիվ 4 շենք, թիվ 8 հասցեի բնակարանը սեփականության իրավունքով Գեորգի Ջալալի Ղազարյանի ընտանիքին նվիրատվությամբ փոխանցելուն համաձայնություն տալու մասին
Նիստը վարում էր համայնքի ղեկավար Գագիկ Սահակյանը, ներկա էին համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Անահիտ Գյուլազյանը, համայնքապետարանի բաժնի պետեր: Օրակարգը հաստատելուց հետո ավագանին անցավ հարցերի քննարկմանը և բոլորին կողմ քվեարկեց:



Լուսանկարներ

ԼուրերԼուրերԼուրերԼուրերԼուրեր

×