top

ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԳԱԳԻԿ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՔԱՂԱՔԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

15.07.2017


<h4> ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ </h4>ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԳԱԳԻԿ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՔԱՂԱՔԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Սիրելի′ համաքաղաքացիներ
Ավանդույթի համաձայն, յուրաքանչյուր տարի հուլիսի 15-ին միասին նշում ենք «Սպիտակի օր» տոնակատարությունը: Այս գեղեցիկ տոնի կապակցությամբ շնորհավորում եմ բոլոր սպիտակցիներին, մաղթում խաղաղություն, երջանկություն և բարօրություն: 1988 թ. տարերային դաժան աղետից հետո տասնամյակների ընթացքում մեր պատվարժան այրերի ու ղեկավարների, տեղական ու օտարերկրյա կազմակերպությունների հետ արդյունավետ ու շարունակական համագործակցության շնորհիվ, փլատակներից վերհառնած Սպիտակը կարողացավ ներկայանալ աշխարհին, ծաղկել, շենանալ ու գեղեցկանալ: Յուրաքանչյուրն իր տեղում ու իր հնարավորությունների սահմաններում արեց հնարավորը, ներդրեց իր ջանքերը, որպեսզի Սպիտակն ապրի, շնչի ու բարգավաճի:
Հարգելի′ սպիտակցիներ
Քաղաքի համար կարևոր և հրատապ բազմաթիվ խնդիրները քայլ առ քայլ լուծվում են և ամենօրյա քրտնաջան աշխատանքով շարունակվելու են լուծվել: Արդեն ունեցած մեր ձեռքբերումներին, տեսանելի հաջողություններին զուգընթաց, մենք վճռական ենք մեր բնօրրանն ավելի բարեկեցիկ դարձնելու հարցում և միասին կերտելու սիրելի քաղաքի ապագան:
Եկե′ք բազմապատկենք մեր սերը հայրենի քաղաքի նկատմամբ, անսահման նվիրումով ու ջերմ սիրով առլեցուն ասենք՝ շնորհավո՛ր տոնդ, հարազատ քաղաք:



×