top

ՀԱՅՏՆԻ ԻԼՅՈՒԶԻՈՆԻՍՏ ՄԱՆՎԵԼ ՂԱԶԱՐՅԱՆԸ ՍՊԻՏԱԿՅԱՆ ԲԵՄՈՒՄ Է

29.07.2017


<h4> ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ </h4>ՀԱՅՏՆԻ ԻԼՅՈՒԶԻՈՆԻՍՏ ՄԱՆՎԵԼ ՂԱԶԱՐՅԱՆԸ ՍՊԻՏԱԿՅԱՆ ԲԵՄՈՒՄ Է
Սպիտակ համայնքի ղեկավար Գագիկ Սահակյանի հովանավորությամբ այսօր Սպիտակի մշակույթի տանը տեղի ունեցավ ռուսաստանաբնակ, հայտնի իլյուզիոնիստ Մանվել Ղազարյանի ներկայացումը:

Ներկայացումը դիտելու էին եկել հարյուրավոր սպիտակցիներ, ընդ որում ներկա մեծերը երեխաներից ոչ պակաս ոգևորված էին դիտում իլյուզիոնիստի համարները և ակտիվորեն մասնակցում բեմ-դահլիճ երկխոսությանը:

Մանվել Ղազարյանը ներկայացման ավարտին շնորհակալություն հայտնեց Գագիկ Սահակյանին՝ հրավերի համար, նշեց, որ անչափ ուրախ էր ներկայանալ սպիտակցի հանդիսատեսի առջև:

2-րդ համապետական շաբաթօրյակի մասնակիցների համար, ովքեր դիտելու էին եկել ներկայացումը, օրվա ավարտը լիցքաթափող էր:

Ներկաները մշակույթի տնից հեռացան բարձր տրամադրությամբ:



×