top

ՄԱԹՈՍՅԱՆՆԵՐԻ ՎԱՂԵՄԻ ԵՐԱԶԱՆՔՆ ԱՅԼԵՎՍ ԻՐԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է

30.07.2017


<h4> ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ </h4>ՄԱԹՈՍՅԱՆՆԵՐԻ ՎԱՂԵՄԻ ԵՐԱԶԱՆՔՆ ԱՅԼԵՎՍ ԻՐԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է
Սպիտակ քաղաքի բնակիչներ Մաթոսյանների բազանդամ ընտանիքն ապրում էր Գերմանական թաղամասի 18 հասցեում, տարրական պայմաններից զուրկ, իրենց չպատկանող տնակում: Նրանց 10 երեխաներից 9-ը անչափահաս են: Երկսենյականոց փոքր տնակում քնելու տեղ չունենալու պատճառով ընտանիքի դպրոցահասակ երեխաները հաճախում են Սպիտակի հատուկ դպրոց: Ընտանիքի հայրն ունի առողջական խնդիրներ, չի աշխատում, նրանց ունեցած եկամտի միակ աղբյուրն ընտանեկան նպաստն է, որը չի բավականցնում հոգալու երեխաների կարիքներն ու վճարել կոմունալ ծախսերը:
Մաթոսյանների ընտանիքը մշտապես գտնվել է համայնքապետարանի ուշադրության կենտրոնում, սակայն ընտանիքի համար խիստ կարևոր էր մնում բնակարանի ձեռքբերումը: Լինելով սոցիալապես անապահով՝ ընտանիքը սեփական միջոցներով հնարավորություն չուներ գնելու բնակարան: Համայնքը նույնպես միջոցներ չուներ ձեռքբերելու բնակարան ընտանիքի համար:
Ծայրահեղ աղքատ պայմաններում գտնվող Մաթսյանների համար բնակարան գնելը ԱԺ պատգամավոր Արկադի Համբարձումյանի նախընտրական խոստումներից մեկն էր, որը շատ արագ ի կատար ածվեց:
Հաշվի առնելով բազմազավակ ընտանիքի սոցիալական ծանր վիճակը՝ “Համբարձումյանների ընտանիք” բարեգործական հիմնադրամի միջոցներով համայնքի Վարպետաց թաղամասում բնակարան ձեռք բերվեց Մաթոսյանների ընտանիքի համար:
Այսօր՝ հուլիսի 30-ին տեղի ունեցավ Մաթոսյանների բնակարանամուտը, որին ներկա էին Արկադի Համբարձումյանի գրասենյակի, համայքնապետարանի աշխատակիցներ, համայնքի բնակիչներ:
Շնորհակալանքի և շնորհավորանքի խոսքեր հնչեցրեցին Սպիտակի քաղաքային գրադարանի տնօրեն Քնարիկ Գրիգորյանը, “Տաշիր” թաղամասի լիազոր ներկայացուցիչ Կարինե Մաթոսյանը:
Երաժշտական կատարումներով ներկաներին ողջունեցին “Անիդանս” (գեղ.ղեկավար Անի Եղիազարյան), Սպիտակի մշակույթի տան “Վերածնունդ” (գեղ.ղեկավար Անուշ Աբրահամյան) պարային համույթները, Սպիտակի մշակույթի տան երգի ստուդիայի գեղ. ղեկավար Ինգա Մարտիրոսյանը և ստուդիայի սան Վահագ Պողոսյանը: “Տաշիր” թաղամասի բնակիչ, փոքրիկ Լևոնն իր սրտի խոսքն ուղղեց Համբարձումյանների ընտանիքին և հուզեց ներկաներին:
Համայնքի ղեկավար Գագիկ Սահակյանի կողմից ընտանիքին փոխանցվեցին նվերներ: Գեղեցիկ փաթեթավորված արկղները լի էին սննդով, հագուստով, գրենական պիտույքներով, դպրոցական պայուսակներով, հիգիենայի պարագաներով:
Իր սրտի, ընտանիքի անունից խորին շնորհակալություն հայտնեց Մաթոսյանների ընտանիքի տատիկը՝ Ալիսա Վարդանյանը:
“Համբարձումյանների ընտանիք” բարեգործական հիմնադրամի համահիմնադիր, “Սլավմեդ” բժշկական կենտրոնի տնօրեն Արմինե Հովակիմյանը տանտերերին հանձնեց բանալիներն ու տան սեփականության վկայականը:



×