top
ԿԱՐԻՆԵ ՀԱՋՅԱՆ

Համայնքի ղեկավարի օգնական

Սպիտակ

Ծնվել է 1988թ. սեպտեմբերի 23-ին Լոռու մարզի Շիրակամուտ գյուղում:

Կրթություն
1995-2005թթ. սովորել և ավարտել է Շիրակամուտի թիվ 1 միջնակարգ դպրոցը:
2005-2009թթ. սովորել և գերազանցությամբ ավարտել է Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը` ստանալով բակալավրի աստիճան:
2009-2011թթ. սովորել և գերազանցությամբ ավարտել է Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը` ստանալով մագիստրոսի աստիճան:
2011-2013թթ. սովորել և ավարտել է ՀՀ Պետական կառավարման ակադեմիայի «Հանրային կառավարում և ֆինանսներ» ֆակուլտետը` ստանալով հանրային կառավարման մագիստրոսի աստիճան:
2015թ. հանդիսանում է ՀՀ Պետական կառավարման ակադեմիայի «Տնտեսության, նրա ոլորտների տնտեսագիտություն և կառավարում» մասնագիտությամբ ասպիրանտ:

Աշխատանքային գործունեություն
2016թ. սեպտեմբերի 1-ից աշխատում է որպես համայնքի ղեկավարի օգնական:

Հասարակական գործունեություն
Հեղինակ է մի շարք լեզվաբանական և տնտեսագիտական հոդվածների:
Ամուսնացած չէ: