top
ՀԵՆՐԻԿ ՄԻՐԶՈՅԱՆ

Ֆինանսական և եկամուտների հավաքագրման բաժնի պետ

Սպիտակ

Ծնվել է 1955թ. օգոստոսի 1-ին Սպիտակ քաղաքում:

Կրթություն
1985-1991թթ. սովորել և ավարտել է Բելգորոդի Կոոպերատիվ ինստիտուտի հաշվապահական հաշվառում և տնտեսագիտական գործունեության վերլուծություն բաժինը` ստանալով տնտեսագետի որակավորում:

Աշխատանքային գործունեություն
1972-1974թթ. աշխատել է Սպիտակի շրջկոոպում որպես բանվոր:
1974-1976թթ. ծառայել է Սովետական բանակում:
1976-1987թթ. աշխատել է Սպիտակի թռչնաբուծական ֆաբրիկայում որպես վարորդ-առաքիչ:
1978-1987թթ. աշխատել է Սպիտակի առևտրի բազայում որպես պահեստի վարիչ:
1987-1989թթ. աշխատել է Սպիտակի առևտրի բազայում որպես բաժնի վարիչ:
1989-1994թթ. աշխատել է Սպիտակի շրջկոոպում որպես վարչության նախագահի տեղակալ:
1994-1994թթ. աշխատել է Սպիտակի շրջկոոպում որպես վարչության նախագահ:
1997թ. նշանակվել է Սպիտակի քաղաքային զբոսայգու տնօրեն:
1998-2002թթ. աշխատել է Սպիտակի քաղաքապետարանում որպես ֆինանսական բաժնի պետ:
2007թ. աշխատել է «Մ. Սիսակյան» ՍՊԸ-ում որպես մատակարարման բաժնի պետ:
2010թ. մինչ օրս աշխատում է Սպիտակի համայնքապետարանում որպես ֆինանսական և եկամուտների հավաքագրման բաժնի պետ:
Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Գործառույթներ

Բաժնի պետը`
ա) կազմակերպում է բաժնի աշխատանքները, իր իրավասության շրջանակներում տալիս է հանձնարարականներ բաժնի աշխատակիցներին և վերահսկում է դրանց ժամանակին և պատշաճ որակով կատարումը.
բ) աշխատակազմի քարտուղարին ներկայացնում է բաժնի աշխատանքային ծրագրերը, անհրաժեշտության դեպքում, բաժնի լիազորությունների սահմաններում նախապատրաստում առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր, միջնորդագրեր և այլ գրություններ.
գ) անհրաժեշտության դեպքում համայնքի ղեկավարի և (կամ) աշխատակազմի քարտուղարի համաձայնությամբ և հանձնարարությամբ մասնակցում է համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների կողմից կազմակերպվող քննարկումներին և այլ միջոցառումներին, այդ մարմիններից, պաշտոնատար անձանցից ստանալով բաժնի առջև դրված խնդիրերի և գործառույթների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.
դ) կազմում է համայնքի բյուջեի նախագիծը, դրանում առաջարկվող փոփոխությունները.
դա) ապահովում բյուջեի կատարումը, որի վերաբերյալ եռամսյա և տարեկան հաշվետվություններ է ներկայացնում համայնքի ղեկավարին,
դբ) ապահովում է համայնքի բյուջեի միջոցների նպատակային օգտագործումը,
ե) հսկողություն է իրականացնում բյուջեի մուտքերի հավաքագրումն ապահովելու նկատմամբ.
զ) կատարում է եկամուտների և ծախսերի ընթացիկ հաշվառում.
է) կազմում է տեղական տուրքերի և վճարների, համայնքի կողմից իրականացվող ծառայությունների դիմաց կատարվող վճարների դրույքաչափերը սահմանելու վերաբերյալ որոշումների նախագծերը.
ը) մշակում է վարկային և փոխատվությունների ձևով միջոցների ներգրավման, այդ թվումª համայնքային պարտատոմսերի թողարկման փաստաթղթերըª նախապես համաձայնեցնելով պետական լիազորված մարմնի հետ.
թ) օրենքով սահմանված կարգով կազմակերպում է գույքահարկի և հողի հարկի գանձումը, տեղական տուրքերի և վճարների, համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային և պետական սեփականություն համարվող գույքի վարձավճարների, աղբահանության վճարների գանձումը.
ժ) հարկերը և օրենքով սահմանված վճարումները չվճարող անձանց նկատմամբ, օրենքով սահմանված կարգով, ձեռնարկում է համապատասխան միջոցներ.
ի) կազմակերպում է համայնքի կարիքների համար գնումների և մրցույթների անցկացման գործընթացը.
լ) հաշվապահական հաշվառումը կարգավորող իրավական ակտերի պահանջներին համապատասխան կազմակերպում է հաշվապահական հաշվառումը և հաշվապահական հաշվառման փաստաթղթերի պահպանումը.
լա) կազմակերպում է ընթացիկ, ամսական, եռամսյակային, տարեկան հաշվապահական, ֆինանսական և վիճակագրական հաշվետվությունների կազմման աշխատանքները,
խ) կազմակերպում է ամենամյա գույքագրման փաստաթղթերի կազմման աշխատանքները.
ծ) համակարգում է գույքահարկի, հողի հարկի, աղբահանության վճարների գանձման անդորրագրերի շարժը, վերահսկում է անդորրագրերով հավաքագրված և համայնքի բյուջե մուտքագրված վճարների ճշտությունը.
կ) ստորագրում է իր և բաժնի անունից պատրաստվող փաստաթղթերը.
հ) համայնքի ղեկավարի և (կամ) աշխատակազմի քարտուղարի հանձնարարությամբ ապահովում է իրավական ակտերի նախագծերի, ծրագրային փաստաթղթերի մշակումը և նյութերի փորձաքննությունը.
ձ) համայնքային ենթակայության կազմակերպություններին տրամադրում է մեթոդական ցուցումներ, ապահովում է նրանց կողմից ներկայացված ֆինանսական հաշվետվությունների ընդունումը, ծախսերի կատարման հայտերի հիման վրա սուբսիդավորումը, ենթակա կազմակերպությունների պահպանման ծախսերի նախահաշիվների ստուգումը, դրանք ներկայացնում համայնքի ղեկավարի հաստատմանը.
ղ) ապահովում է առևտրի և ծառայությունների ոլորտի օբյեկտներում հսկողություն իրականացնելու, արդյունքների վերաբերյալ հաշվետվությունների կազմման և համապատասխան մարմիններին ներկայացնելու աշխատանքները.
ճ) աշխատակազմի քարտուղարին ներկայացնում է առաջարկություններ բաժնի համայնքային ծառայողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ատեստավորելու, վերապատրաստելու, խրախուսելու, կարգապահական տույժի ենթարկելու վերաբերյալ, ինչպես նաև ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ ներկայացնում է բաժնի համայնքային ծառայողների ծառայողական բնութագրերը.
ճա) աշխատակազմի քարտուղարին յուրաքանչյուր կիսամյակ ներկայացնում է հաշվետվություն իր կատարած աշխատանքների մասին,
ճբ) իրեն անմիջական ենթակա և հաշվետու համայնքային ծառայողների կողմից իրենց կատարած աշխատանքների մասին ներկայացրած կիսամյակային հաշվետվությունների վերաբերյալ տալիս է համապատասխան եզրակացություններ,
մ) կազմակերպում է քաղաքացիների դիմում-բողոքների սահմանված կարգով քննարկումը և արդյունքները ներկայացնում աշխատակազմի քարտուղարին:
Բաժնի պետն ունի oրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ և այլ պարտականություններ: