top
ՄԻՇԱ ԹԱՄԱՄՅԱՆ

Ֆինանսական և եկամուտների հավաքագրման բաժնի առաջատար մասնագետ

Սպիտակ

Ծննվել է ամսաթիվ 1991 թվականի փետրվարի 22-ին:
1998-2008թ.թ. սովորել և ավարտել է Սպիտակի թիվ 2 միջն. դպրոցը:
2008-2012թ.թ․ սովորել և ավարտել է Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարանի Վանաձորի մասնաճյուղը ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում մասնագիտությամբ:
2014 թվականի մայիսի 12-ից աշխատում է Սպիտակի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական և եկամուտների հավաքագրման բաժնի առաջատար մասնագետի պաշտոնում:
Ամուսնացած է, ունի մեկ որդի:

Գործառույթներ

Բաժնի առաջատար մասնագետը`
ա) կատարում է բաժնի պետի հանձնարարությունները` ժամանակին և պատշաճ որակով.
բ) մասնակցում է բաժնի փաստաթղթային շրջանառությանը և լրացնում համապատասխան փաստաթղթերը.
գ) մասնակցում է համապատասխան գործունեություն իրականացնելու թույլտվությունների տրամադրման որոշումների նախագծերի կազմման և տեղական տուրքերի ու վճարների հավաքագրման աշխատանքներին.
դ) բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է հարկերը, տուրքերը և օրենքով սահմանված վճարումները չվճարող անձանց նկատմամբ ձեռնարկվող համապատասխան միջոցառումներին.
ե) օրենքով սահմանված կարգով հսկողություն է իրականացնում առևտրի և ծառայությունների ոլորտի օբյեկտներում, հայտնաբերված խախտումների վերաբերյալ կազմում արձանագրություններ.
զ) մասնակցում է համայնքի կարիքների համար գնումների և մրցույթների անցկացման գործընթացի կազմակերպման աշխատանքներին.
է) անհրաժեշտության դեպքում իր լիազորությունների սահմաններում նախապատրաստում և բաժնի պետին է ներկայացնում իր աշխատանքային ծրագրերը, ինչպես նաև առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր և այլ գրություններ.
ը) բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է բաժնի աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին.
թ) բաժնի պետին յուրաքանչյուր կիսամյակ ներկայացնում է հաշվետվություն իր կատարած աշխատանքների մասին:
Բաժնի առաջատար մասնագետն ունի օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ և այլ պարտականություններ: