top
ՍՈՒՍԱՆՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ֆինանսական և եկամուտների հավաքագրման բաժնի առաջատար մասնագետ

Սպիտակ

Գործառույթներ

Բաժնի առաջատար մասնագետը`
ա) կատարում է բաժնի պետի հանձնարարությունները` ժամանակին և պատշաճ որակով.
բ) մասնակցում է բաժնի փաստաթղթային շրջանառությանը և լրացնում համապատասխան փաստաթղթեր.
գ) իրականացնում է վարձակալության հանձնված հողերի հաշվառում, վարձավճարների հավաքագրում, սպասարկում է վարձակալության հանձնված հողերի վարձավճարների հավաքագրման բազան.
դ) իրականացնում է ֆիզիկական անձանց պատկանող փոխադրամիջոցների, շինությունների գույքահարկի և հողի հարկի ծանուցագրերի տրամադրումը.
ե) մասնակցում է ֆիզիկական անձանցից հարկերի հավաքագրման աշխատանքներին.
է) գանձապետական համակարգով ստացված տեղեկատվության հիման վրա ապահովում է վճարված հարկերի մուտքագրումը տվյալների բազա և օրենքով սահմանված կարգով իրականացնում տրամադրված արտոնությունների կիրառումը.
ը) հաշվառում իրականացնող պետական լիազոր մարմինների կողմից տրամադրված տեղեկությունների հիման վրա իրականացնում է հարկատուների հաշվառումը, համապատասխան տվյալների և դրանցում կատարված փոփոխությունների մուտքագրումը բազա` տեղեկատվական ավտոմատացված համակարգի միջոցով.
թ) կազմում է փոխադարձ հաշվարկների ակտ, սպասարկում հարկատուներին.
ժ) ապահովում է տեղեկատվական բազայի վարման ծրագրային և տեխնիկական անխափան աշխատանքները.
ի) ստուգում է անդորրագրերով հավաքագրված և համայնքի բյուջե մուտքագրված վճարների ճշտությունը և արդյունքների մասին հայտնում բաժնի պետին.
լ) բաժնի պետի հանձնարարությամբ.
լա) ապահովում է ապառքացուցակների կազմումը, հարկային պարտավորություններ ունեցող հարկատուներին օրենսդրությամբ սահմանված կարգով ծանուցումը,
լբ) անհրաժեշտության դեպքում իր լիազորությունների սահմաններում նախապատրաստում և բաժնի պետին է ներկայացնում իր աշխատանքային ծրագրերը, ինչպես նաև առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր և այլ գրություններ,
լգ) մասնակցում է բաժնի աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին,
խ) բաժնի պետին յուրաքանչյուր կիսամյակ ներկայացնում է հաշվետվություն իր կատարած աշխատանքների մասին:
Բաժնի առաջատար մասնագետն ունի օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ և այլ պարտականություններ: