top
ԿԱՐԻՆԵ ԼԱՄԲԱՐՅԱՆ

Ֆինանսական և եկամուտների հավաքագրման բաժնի առաջին կարգի մասնագետ-գանձապահ

Սպիտակ

Ծնվել է 1958թ. հոկտեմբերի 14-ին Սպիտակ քաղաքում:

Կրթություն
1965-1975թթ. սովորել և ավարտել է Սպիտակի թիվ 3 միջնակարգ դպրոցը:
1976-1977թթ. սովորել և ավարտել է Վանաձորի հաշվապահական դպրոցը:

Աշխատանքային գործունեություն
1976-1991թթ. աշխատել է Սպիտակի հաշվիչ-կայանում որպես օպերատոր:
1991-1993թթ. աշխատել է Սպիտակի թռչնաբուծական ֆաբրիկայում որպես հաշվետար-գանձապահ:
1993-2001թթ. աշխատել է Սպիտակի ԳԱԳՊՓԲ-ում որպես հաշվետար-գանձապահ:
2001-2005թթ. տեղափոխվել է աշխատանքի նույն ձեռնարկությունում որպես գլխավոր հաշվապահ:
2003-2007թթ. աշխատել է «Ագրոհոլդինգ» ՍՊԸ-ում որպես հաշվապահ:
2008թ. մինչ օրս աշխատում է Սպիտակի համայնքապետարանում որպես աշխատակազմի ֆինանսական և եկամուտների հավաքագրման բաժնի 1-ին կարգի մասնագետ-գանձապահ:
Ամուսնացած է, ունի երեք երեխա:

Գործառույթներ

Բաժնի 1-ին կարգի մասնագետ-գանձապահը`
ա) կատարում է բաժնի պետի հանձնարարությունները` ժամանակին և պատշաճ որակով.
բ) իր լիազորությունների սահմաններում ապահովում է բաժնի փաստաթղթային շրջանառությունը և լրացնում համապատասխան փաստաթղթերը.
գ) օրենքով սահմանված կարգով իրականացնում է դրամարկղային գործառնությունները, դրանց փաստաթղթավորման և դրամարկղային գրքի վարման աշխատանքները.
դ) հետևում է բաժնի պետի հանձնարարականների, բաժնում ստացված պաշտոնական փաստաթղթերի, դիմումների համապատասխան ժամկետում ուսումնասիրման ու կատարման ընթացքին, որոնց արդյունքների մասին զեկուցում է բաժնի պետին.
ե) իր լիազորությունների սահմաններում նախապատրաստում և բաժնի պետին է ներկայացնում իր աշխատանքային ծրագրերը, ինչպես նաև առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր և այլ գրություններ.
զ) բաժնի պետին յուրաքանչյուր կիսամյակ ներկայացնում է հաշվետվություն իր կատարած աշխատանքների մասին:
Բաժնի 1-ին կարգի մասնագետ-գանձապահն ունի օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ և այլ պարտականություններ: