top
ԼՈՒՍԻՆԵ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Քաղաքաշինության, հողօգտագործման, կոմունալ սպասարկման և տրանսպորտի բաժնի պետի տեղակալ

Սպիտակ

Ծնվել է 1988թ. մարտի 16-ին Լոռու մարզի Արևաշող գյուղում:
1994-2004թթ. սովորել և ավարտել է ՀՀ Լոռու մարզի Արևաշողի միջնակարգ դպրոցը:
2005-2009թթ. սովորել և ավարտել է Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի տրանսպորտային շինարարության ֆակուլտետի ավտոճանապարհների և օդանակավակայանների շինարարության բաժինը ստացել՝ ճարտարագիտության բակալավրի աստիճան:
2010-2011թթ. աշխատել է Սպիտակի համայնքի ղեկավարի աշխատակազմի 1-ին կարգի մասնագետի ժամանակավոր պաշտոնակատար:
2011-2013թթ. աշխատել է Սպիտակի քաղաքապետարանի համայնքի ղեկավարի աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման, կոմունալ սպասարկման և տրանսպորտի բաժնի առաջատար մասնագետի համայնքային ծառայության պաշտոնում:
2013-2015թթ. աշխատել է Սպիտակի քաղաքապետարանի համայնքի ղեկավարի աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման, կոմունալ սպասարկման և տրանսպորտի բաժնի գլխավոր մասնագետի համայնքային ծառայության պաշտոնում:
2015թ. փետրվարի 9-ից աշխատում է քաղաքաշինության, հողօգտագործման, կոմունալ սպասարկման և տրանսպորտի բաժնի պետի տեղակալի համայնքային ծառայության պաշտոնում:
Ամուսնացած չէ:

Գործառույթներ

Բաժնի պետի տեղակալը`
ա) կատարում է բաժնի պետի հանձնարարությունները` ժամանակին և պատշաճ որակով.
բ) իր կողմից մշակված իրավական ակտերի նախագծերի, ծրագրային փաստաթղթերի և նյութերի փորձաքննության ուղարկելու անհրաժեշտության մասին առաջարկություն է ներկայացնում բաժնի պետին.
գ) անհրաժեշտության դեպքում բաժնի պետի համաձայնությամբ կամ հանձնարարությամբ իր իրավասության շրջանակներում մասնակցում է տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների կողմից կազմակերպվող քննարկումներին և այլ միջոցառումներին.
դ) անհրաժեշտության դեպքում իր լիազորությունների սահմաններում նախապատրաստում և բաժնի պետին է ներկայացնում առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր, միջնորդագրեր և այլ գրություններ.
ե) ստորագրում է իր կողմից պատրաստվող փաստաթղթերը.
զ) բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է համայնքի ավագանու և համայնքի ղեկավարի կողմից ընդունված իրավական ակտերի կատարման ու վերահսկման աշխատանքներին, որոնց պատասխանատվությունը դրված է բաժնի վրա.
է) բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերի, շենքերի ու շինությունների նպատակային օգտագործման, պահպանման, կառուցապատողներին տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքներով սահմանված պահանջների կատարման աշխատանքներին.
ը) բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է համայնքի հողային հաշվեկշռի կազմման աշխատանքներին.
թ) բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է համայնքի տարածքում գտնվող անշարժ գույքի համարակալման, հասցեավորման, համայնքի աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման աշխատանքներին, համայնքային սեփականության ամենամյա գույքագրման փաստաթղթերի կազմմանը.
ժ) բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է բնակարանային և սոցիալական նշանակության, ինչպես նաև համայնքային սեփականություն հանդիսացող օբյեկտների շահագործման, բազմաբնակարան շենքերի պահպանման, դրանց ընթացիկ նորոգման աշխատանքների կազմակերպմանը.
ի) մասնակցում է քաղաքի տարածքի բարեկարգման, կանաչապատման, սանիտարական մաքրման, աղբահանության, փողոցների լուսավորման, գերեզմանների պատշաճ պահպանության, համայնքի սեփականություն համարվող ներհամայնքային հաղորդակցության ուղիների, ջրմուղի, կոյուղու, ոռոգման ու ջեռուցման ցանցերի, փողոցները, հրապարակները, զբոսայգիները, հասարակական մյուս վայրերը պատշաճ վիճակում պահելու աշխատանքներին.
լ) մասնակցում է հանգստի վայրերի խնամքի և պահպանության, համայնքային ենթակայության ճանապարհների, կամուրջների և ինժեներական այլ կառույցների պահպանության և շահագործման աշխատանքներին.
խ) իրականացնում է քաղաքացիների դիմում-բողոքների սահմանված կարգով քննարկումը և արդյունքները ներկայացնում բաժնի պետին.
ծ) բաժնի պետին յուրաքանչյուր կիսամյակ ներկայացնում է հաշվետվություն իր կատարած աշխատանքների մասին:
Բաժնի պետի տեղակալն ունի օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ և այլ պարտականություններ: