top
ՎԱՐԴԱՆ ՄԱՆԱՆՅԱՆ

Քաղաքաշինության, հողօգտագործման, կոմունալ սպասարկման և տրանսպորտի բաժնի գլխավոր մասնագետ-ճարտարապետ

Սպիտակ

Գործառույթներ

Բաժնի գլխավոր մասնագետ-ճարտարապետը՝
ա) կատարում է բաժնի պետի հանձնարարությունները՝ ժամանակին և պատշաճ որակով.
բ) մասնակցում է բաժնի փաստաթղթաշրջանառությանը, լրացնում համապատասխան փաստաթղթերը.
գ) կատարում է հողհատկացման և հողօգտագործման, հողերի օտարման, շենքերի և շինությունների կառուցման, վերակառուցման վերաբերյալ ֆիզիկական և իրավաբանական անձանց հայտերի, դիմումների, գրությունների ուսումնասիրություն, դրանց վերաբերյալ ներկայացնում է առաջարկություններ.
դ) մասնակցում է շինարարության և բարեկարգման ոլորտների խնդիրներին առնչվող մասնագիտական լուծումներ պահանջող հարցերի քննարկմանը, իրականացնում է նախագծա-նախահաշվային փաստաթղթերի հետ տարվող աշխատանքներ.
ե) կանխարգելում և կասեցնում է ինքնակամ շինարարությունը, ապօրինի հողօգտագործումը և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը.
զ) իր լիազորությունների շրջանակներում մասնակցում է համայնքի հողերի գոտիավորման և օգտագործման սխեմաների կազմման, այդ սխեմաներին, քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերին համապատասխան, համայնքի ավագանու համաձայնությամբ և սահմանված պայմաններով ու կարգով համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, օգտագործման կամ կառուցապատման, վարձակալության իրավունքով տրամադրման հետ կապված աշխատանքներին.
է) քաղաքաշինության և հողաօգտագործման բնագավառի խախտումներ հայտնաբերելու վերաբերյալ կազմում է արձանագրություն, ներկայացնում բաժնի պետին, մասնակցում խախտումներ իրականացրած անձանց վերաբերյալ ձեռնարկվող միջոցառումներին.
ը) իրականացնում է համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզի կազմման և վարման աշխատանքները.
թ) մասնակցում է համայնքի հողային հաշվեկշռի կազմման աշխատանքներին.
ժ) մասնակցում է համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման ամենամյա և քառամյա ծրագրերի մշակմանը.
ի) բաժնի պետի հանձնարարությամբ իրականացնում է բաժնի առջև դրված քաղաքաշինական, հողօգտագործման, հողհատկացման, կառուցապատման գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի, առաջարկությունների և այլ փաստաթղթերի կազմման, պահպանության և արխիվացման աշխատանքները.
լ) բաժնի պետի հանձնարարությամբ իրականացնում է համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերի, շենքերի ու շինությունների նպատակային օգտագործման, պահպանման, կառուցապատողներին տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքներով սահմանված պահանջների կատարման աշխատանքները.
խ) մասնակցում է համայնքի վարչական սահմաններում գտնվող շենքերի և շինությունների համարակալման և դրանց հասցեավորման աշխատանքներին.
ծ) բաժնի պետի հանձնարարությամբ իրականացնում է աշխատանքներ ավարտված շինարարության շահագործման փաստագրման ակտի ձևակերպման գործընթացի ուղղությամբ.
կ) ըստ անհրաժեշտության առաջարկություն է ներկայացնում բաժնի պետին պահանջվող աշխատանքներում համապատասխան մասնագետներ, փորձագետներ, ներկայացուցիչներ ներգրավելու և աշխատանքային խմբեր կազմավորելու համար.
հ) բաժնի պետի հանձնարարությամբ սահմանված ժամկետներում կազմում է համապատասխան մարմիններին ներկայացնելու համար պահանջվող հաշվետվություններ.
ձ) իր լիազորությունների սահմաններում նախապատրաստում և բաժնի պետին է ներկայացնում առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր և այլ գրություններ.
ղ) իր իրավասության շրջանակներում մասնակցում է քաղաքացիների դիմում-բողոքների սահմանված կարգով քննարկման աշխատանքներին և արդյունքները ներկայացնում է բաժնի պետին.
ճ) ստորագրում է իր կողմից պատրաստվող փաստաթղթերը.
մ) բաժնի պետին յուրաքանչյուր կիսամյակ ներկայացնում է հաշվետվություն իր կատարած աշխատանքների մասին:
Բաժնի գլխավոր մասնագետ-ճարտարապետն ունի oրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ և այլ պարտականություններ: