top
ԳԱՅԱՆԵ ՉՈԲԱՆՅԱՆ

Քաղաքաշինության, հողօգտագործման, կոմունալ սպասարկման և տրանսպորտի բաժնի գլխավոր մասնագետ

Սպիտակ

Ծնվել է 1974թ. հուլիսի 25-ին Սպիտակ քաղաքում, ծառայողի ընտանիքում:
1980թ. ընդունվել է Սպիտակի թիվ 1 միջն. դպրոցի առաջին դասարան, 1990թ. ավարտել է Իտալական թաղամասի միջն. դպրոցը:
1991-1993թթ. աշխատել է Սպիտակի շրջխորհրդի գործկոմում՝ որպես գործավար:
1993-1999թթ. սովորել և ավարտել է Երևանի ճարտարապետաշինարարական ինստիտուտի ճարտարապետություն բաժինը՝ ստացել ճարտարապետի որակավորում:
2000թ. ընդունվել է աշխատանքի Սպիտակի քաղաքապետարանում որպես մասնագետ՝ ճարտարապետի օգնական:
2004թ. Սպիտակի քաղաքապետարանի ճարտարապետական բաժնից տեղափոխվել է բնակ. ֆոնդի բաժին` որպես մասնագետ:
2007թ. համարվել է համայնքային ծառայող՝ աշխատակազմի 1-ին կարգի մասնագետ:
2011թ. ազատվել է աշխատանքից համաձայն իր դիմումի:
2016թ. աշխատում է Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման, կոմունալ սպասարկման և տրանսպորտի բաժնի գլխավոր մասնագետի համայնքային ծառայության պաշտոնում:
2016թ. շնորհվել է ՀՀ համայնքային ծառայության 3-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան:
Ամուսնացած է, ունի երկու որդի:

Գործառույթներ

Բաժնի գլխավոր մասնագետը՝
ա) կատարում է բաժնի պետի հանձնարարությունները՝ ժամանակին և պատշաճ որակով.
բ) մասնակցում է բաժնի փաստաթղթաշրջանառությանը, լրացնում համապատասխան փաստաթղթեր.
գ) մասնակցում է համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերի նպատակային օգտագործման, հողօգտագործողների կողմից հողային օրենսդրության պահանջների պահպանման աշխատանքներին.
դ) իր իրավասությունների շրջանակներում մասնակցում է համայնքի վարչական սահմաններում գտնվող ապօրինի հողօգտագործման կանխարգելման, կասեցման և վերացման աշխատանքներին, իրականացնում է հողամասերի ընթացիկ հաշվառումը և կազմում համայնքի հողային հաշվեկշիռը, իրականացնում հողաշինարարական աշխատանքներ.
ե) իր լիազորությունների շրջանակներում մասնակցում է համայնքի հողերի գոտիավորման և օգտագործման սխեմաների կազմման, այդ սխեմաներին, քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերին համապատասխան, համայնքի ավագանու համաձայնությամբ և սահմանված պայմաններով ու կարգով համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, օգտագործման կամ կառուցապատման իրավունքով տրամադրման հետ կապված աշխատանքներին.
զ) բաժնի պետին յուրաքանչյուր կիսամյակ ներկայացնում է հաշվետվություն իր կատարած աշխատանքների մասին.
է) մասնակցում է համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման ամենամյա և քառամյա ծրագրերի մշակմանը.
ը) ապահովում է համայնքի տարածքում գյուղատնտեսական մշակաբույսերի հիվանդությունների, վնասատուների և մոլախոտերի դեմ պայքարի, համայնքի տարածքում անասնաբուժական ծառայության, հակահամաճարակային միջոցառումների, կենդանիների հիվանդությունների կանխման և ագրարային այլ կանոնների պահպանման աշխատանքների կատարումը.
թ) մասնակցում է բնապահպանության աշխատանքներին, ընդերքի, անտառային, ջրային և օդային տարածքների, ինչպես նաև կենդանական ու բուսական աշխարհի օգտագործման և պահպանման միջոցառումներին.
ժ) մասնակցում է համայնքի անասնագլխաքանակի ամենամյա հաշվառման աշխատանքներին.
ի) անհրաժեշտության դեպքում բաժնի պետի համաձայնությամբ կամ հանձնարարությամբ իր իրավասության շրջանակներում մասնակցում է Սպիտակի համայնքի ավագանու և այլ կազմակերպությունների կողմից կազմակերպվող քննարկումներին և այլ միջոցառումներին.
լ) իր լիազորությունների շրջանակներում կազմում և ներկայացնում է վիճակագրական և այլ հաշվետվություններ.
խ) քաղաքաշինության և հողաօգտագործման բնագավառի խախտումներ հայտնաբերելու վերաբերյալ կազմում է արձանագրություն, ներկայացնում բաժնի պետին, մասնակցում խախտումներ իրականացրած անձանց վերաբերյալ ձեռնարկվող միջոցառումներին.
ծ) իր իրավասության շրջանակներում մասնակցում է քաղաքացիների դիմում-բողոքների սահմանված կարգով քննարկման աշխատանքներին և արդյունքները ներկայացնում է բաժնի պետին.
կ) անհրաժեշտության դեպքում իր լիազորությունների սահմաններում նախապատրաստում և բաժնի պետին է ներկայացնում առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր և այլ գրություններ.
հ) ստորագրում է իր կողմից պատրաստվող փաստաթղթերը:

Բաժնի գլխավոր մասնագետն ունի օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ և այլ պարտականություններ: