Այսօր: Երեքշաբթի, 16 Ապրիլի 2024թ.
Սպիտակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հայտարարություն
2024,Ապրիլ 3 - Մայիս 7
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
2024,Ապրիլ 2 - 20
Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԲՈԼՈՐ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
2024,Ապրիլ 1 - 30
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՎԵՐ
2024,Մարտ 25 - Ապրիլ 19
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՐԵԽԱ ՈՒՆԵՑՈՂ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐՈՒՄ
2024,Մարտ 27 - Դեկտեմբեր 31
ԱՆՑԿԱՑՎՈՒՄ Է ԹՈՒՆԱՔԻՄԻԿԱՏՆԵՐՈՎ ԹՈՒՆԱՎՈՐՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ԼԱՅՆԱԾԱՎԱԼ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
2024,Մարտ 26 - Ապրիլ 30
ԿԱՆՑԿԱՑՎԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԾՐԱԳԻՐ
2024,Մարտ 26 - Ապրիլ 30
ԿԱՆՑԿԱՑՎԻ «UNIVERSE ART» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆԸ
2024,Մարտ 26 - Մայիս 6
ԿԱՆՑԿԱՑՎԻ «ԷՏՅՈՒԴ» ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆԸ
2024,Մարտ 14 - Ապրիլ 25
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹՆԵՐ
2024,Մարտ 7 - Մայիս 15
ԿԿԱՅԱՆԱ «ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ» ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՆԿԱՐՉԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆԸ
2024,Մարտ 2 - Ապրիլ 30
ԿԱՆՑԿԱՑՎԻ «ՓՈՔՐԻԿ ՔԱՅԼ» ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԱԿԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆԸ
2024,Փետրվար 16 - Մայիս 5
Կանցկացվի «Մանկական նկարի 9-րդ բաց միջազգային մրցույթը»
2023,Դեկտեմբեր 27 - 2024,Օգոստոս 27
ԿԱՆՑԿԱՑՎԻ ԵՐԳՉԱԽՄԲԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ 13-ՐԴ ՓԱՌԱՏՈՆԸ
2023,Օգոստոս 9 - 2024,Մայիս 1

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
16.04.24 Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանի շնորհավորական ուղերձը՝ Ոստիկանության օրվա կապակցությամբ
   ՀՀ Ոստիկանության հարգելի աշխատակիցներ, վետերաններ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ ՀՀ Ոստիկանության օրվա կապակցությամբ: Ոստիկանության համակարգը մեր պետականության երաշխավորներից է, հասարակության անվտանգության պահապանը: Մեր ոստիկանությունը դժվարին և փառավոր ուղի է անցել: Անուրանալի է նրա դերը հայրենիքի պաշտպանության համար մղվող պայքարում: Բոլորիս պարտքն է ուս-ուսի դիմագրավել բոլոր մարտահրավերներին ու ձևավորել իրավագիտակից, օրինապահ և պատասխանատու հասարակություն: Բարձր եմ գնահատում ոստիկանություն-ՏԻՄ սերտ համագործակցությունը և շնորհակալություն հայտնում հասարակական կարգի պահպանության գործում ցուցաբերած բարձր պատասխանատվության, հանցագործությունների կանխարգելման, իրավախախտումների և հանցավորության ... Մանրամասն
14.04.24 Համայնքի ղեկավարը տեղում հետևել է Մեծ Պարնի բնակավայրի մշակույթի տան շինաշխատանքներին

  Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը շրջայց է կատարել Մեծ Պարնի բնակավայր՝ տեղում ուսումնասիրելու մշակույթի տան շինաշխատանքների որակը։ Հիշեցնենք, որ 2021 թվականին սուբվենցիոն ծրագրով իրականացվել են շենքի տանիքի հիմնանորոգման, դռների և պատուհանների փոխարինման աշխատանքներ։ 2023 թվականին մեկնարկել են «Մեծ Պարնի բնակավայրի մշակույթի տան ներքին հարդարման աշխատանքներ» սուբվենցիոն ծրագրի շինարարական աշխատանքները, որոնք շարունակվում են 2024 թվականին: Համայնքի ղեկավարի այցերը շինարարական հրապարակներ պարբերական բնույթ են կրում:

12.04.24 Կայացավ Սպիտակ համայնքի ավագանու հերթական նիստը

 Այսօր՝ ապրիլի 11-ին, Սպիտակի համայնքապետարանի նիստերի դահլիճում կայացավ Սպիտակ համայնքի ավագանու հերթական նիստը: Ներկա էին ավագանու 27 անդամներից 15-ը: Օրակարգում ընդգրկված էր 13 հարց: Նիստը վարում էր համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը: Օրակարգը հաստատելուց հետո սկսվեց նախագծերի քննարկումը: Ներկայացված բոլոր նախագծերն ավագանու կողմից հաստատվեցին։ Սպիտակ համայնքի ավագանու հաջորդ հերթական նիստը տեղի կունենա մայիսի 14-ին:

11.04.24 Աշխատանքային խորհրդակցություն՝ բնակավայրերի օպերատորների հետ
  Այսօր՝ ապրիլի 11-ին, Սպիտակի համայնքապետարանի նիստերի դահլիճում հրավիրվել էր խորհրդակցություն, որին ներկա էին համայնքապետարանի աշխատակազմի ոլորտային պատասխանատու աշխատակիցներ և բնակավայրերի օպերատորները։ Խորհրդակցությունը վարում էր աշխատակազմի քարտուղար Ազգանուշ Ֆրանգյանը։ Օրակարգում ընդգրկված հարցերը վերաբերում էին աղբահանության վարձավճարների հավաքագրմանը,, սեփական եկամուտների հավաքագրմանը, ներքին փաստաթղթաշրջանառությանը, ֆիզիկական անձանց եկամտահարկի տարեկան հայտարարագրերի ներկայացման գործընթացին և աշխատանքային կարգապահությանը։ Ազգանուշ Ֆրանգյանը ներկայացրեց աղբահանության վարձավճարների հավաքագրման նոր ընթացակարգը։ Յուրաքանչյուր բնակավայր ըստ օրինակելի ձևաչափի ստեղծելու է աղբահանության ... Մանրամասն
09.04.24 Ֆրանկոֆոնիայի օրերին նվիրված ցերեկույթ՝ Սպիտակի երաժշտական դպրոցում
 Ապրիլի 9-ին «Սպիտակի երաժշտական դպրոց կրթադաստիարակչական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ի համերգասրահում տեղի ունեցավ ցերեկույթ՝ նվիրված Հայաստանի և Ֆրանսիայի բարեկամությանը և մշակութային առնչություններին: Ներկա էին Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը, աշխատակազմի քարտուղար Ազգանուշ Ֆրանգյանը, կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և տուրիզմի բաժնի պետ Մելանյա Դանիելյանը և աշխատակազմի ոլորտային պատասխանատու աշխատակիցներ։ Համերգին ներկա էին նաև Ֆրանսիայի «Հույս Հայաստանի համար» մարդասիրական ասոցիացիայի նախագահ Սերժ Քուրքդջյանը, կազմակերպության քարտուղար Ֆրանկ Գարաբեդյանը, Դավիթ Շահինյանը, Սպիտակի պատվավոր քաղաքացի Ռենե Լևոնյանը և բազմաթիվ երաժշտասերներ։ ... Մանրամասն
07.04.24 Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանի շնորհավորական ուղերձը՝ Մայրության և գեղեցկության օրվա առթիվ
Սիրելի՛ կանայք՝ մայրեր, քույրեր, դուստրեր, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Մայրության և գեղեցկության տոնի առիթով: Հայուհու ամենավեհ կոչումը եղել և մնում է մայրությունը, որը մեզանում պաշտամունքի աստիճանի է հասցված: Մայրերն անսահման նվիրումի և սիրո խորհրդանիշն են: Հայ ընտանիքներն ամուր են հենց նրանց շնորհիվ: Շնորհակալություն, որ դուք մեր կողքին եք, որ քաջալերում եք բոլոր նախաձեռնություններում, ուղղորդում ու իմաստավորում եք մեր ճանապարհը, մեզ հետ միասին կերտում մեր համայնքի, մեր հայրենիքի վաղվա օրը: Խոնարհվում եմ հերոսածին մայրերի առաջ, որոնք իրենց ամենաթանկը՝ զավակներին նվիրեցին բոլորիս Մեծ Մոր՝ Մայր Հայրենիքի փրկության համար: Այսօր էլ հազարավոր մայրեր ճանապարհում են իրենց զավակներին մեր խաղաղությունը ... Մանրամասն
05.04.24 Սպիտակում բացվեցին Սոցիալական ձեռներեցների դպրոց և միջազգային ակադեմիայի մասնաճյուղ
Այսօր՝ ապրիլի 5-ին, «Սպիտակի մշակույթի տուն» ՀՈԱԿ-ի հարկի տակ տեղի ունեցավ «Դարձիր սոցիալական ձեռներեց, շենացրու քո Սպիտակ համայնքը» սոցիալական ձեռներեցների (ՍՁ) դպրոցի և միջազգային ակադեմիայի Լոռու մասնաճյուղի պաշտոնական բացման արարողությունը։ Կրթական ծրագիրն իրականացվում է Սպիտակի համայնքապետարանի հովանու ներքո։ ՍՁ դպրոցի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը, առաջին տեղակալ Արտակ Մաթոսյանը, Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Ազգանուշ Ֆրանգյանը, մշակույթի, կրթության, սպորտի, երիտասարդության և տուրիզմի բաժնի պետ Մելանյա Դանիելյանը, աշխատակազմի ներկայացուցիչներ, ծրագրի ղեկավարներն ու մասնակիցները, բազմաթիվ հյուրեր։ Ծրագրին ... Մանրամասն
03.04.24 Սպիտակ համայնքի ավագանու «Սպիտակ քաղաքի կենտրոնական հրապարակում գտնվող եղևնին տեղափոխելուն համաձայնություն տալու մասին» որոշման նախագծի վերաբերյալ հանրային լսումներ
   Այսօր՝ ապրիլի 3-ին, Սպիտակի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ հանրային քննարկում Սպիտակ համայնքի ավագանու «Սպիտակ քաղաքի կենտրոնական հրապարակում գտնվող եղևնին տեղափոխելուն համաձայնություն տալու մասին» որոշման նախագծի վերաբերյալ։ Քննարկմանը մասնակցում էին համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արտակ Մաթոսյանը, Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմը, համայնքապետարանի ենթակա ՀՈԱԿ-ների ղեկավարները, Սպիտակի բնակավայրերի վարչական ղեկավարներ, Ավագանու անդամներ։  Հանրային քննարկումը վարում էր աշխատակազմի քարտուղար Ազգանուշ Ֆրանգյանը։ Նա ներկայացրեց Սպիտակ համայնքի ավագանու «Սպիտակ քաղաքի կենտրոնական հրապարակում գտնվող եղևնին տեղափոխելուն համաձայնություն տալու ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Սպիտակ քաղաք
ԻՆՉՊԵՍ ԴԻՄԵԼ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Շահումյան 7
(0255) 22500
spitak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10033041@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner