top
ԳԱՅԱՆԵ ԹՈՒՄԱՆՅԱՆ

Քաղաքաշինության, հողօգտագործման, կոմունալ սպասարկման և տրանսպորտի բաժնի առաջատար մասնագետ

Սպիտակ

Ծնվել է 1960թ. օգոստոսի 20-ին Սպիտակ քաղաքում, ծառայողի ընտանիքում:

Կրթություն
1967-1977թթ. սովորել և ավարտել է Սպիտակի թիվ 1 միջնակարգ դպրոցը:
1979-1981թթ. սովորել և ավարտել է Վանաձորի առևտրա-տնտեսագիտական տեխնիկումի հեռակա բաժինը:

Աշխատանքային գործունեություն
1978թ-ից մինչև 1979թ. աշխատել է ԼԿԵՄ Սպիտակի շրջկոմում:
1979-1981թթ. աշխատել է Սպիտակի թիվ 1 միջնակարգ դպրոցում:
1981-1993թթ. աշխատել է Սպիտակի կարի արտադրական միավորումում որպես ԼԿԵՄ կոմիտեի բաժնի վարիչ:
1993-1996թթ. աշխատել է Սպիտակի միջշրջանային դատախազությունում:
1996-2008թթ. աշխատել է Սպիտակի ՆԳ բաժնի անձնագրային բաժանմունքում:
2008-2015թթ. աշխատել է Սպիտակի քաղաքապետարանում որպես քաղաքապետի օգնական:
2015թ. ապրիլի 4-ից մինչ օրս աշխատում է Սպիտակի քաղաքապետարանում որպես աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման, կոմունալ սպասարկման և տրանսպորտի բաժնում որպես առաջատար մասնագետ:
Ամուսնացած է, ունի երեք երեխա:

Գործառույթներ

Բաժնի առաջատար մասնագետը՝
ա) կատարում է բաժնի պետի հանձնարարությունները` ժամանակին և պատշաճ որակով.
բ) ապահովում է բաժնի փաստաթղթային շրջանառությունը և լրացնում համապատասխան փաստաթղթերը.
գ) իր լիազորությունների սահմաններում, անհրաժեշտության դեպքում նախապատրաստում և բաժնի պետին է ներկայացնում աշխատանքային ծրագրերը.
դ) բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է բաժնի աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին.
ե) բաժնի պետի հանձնարարությամբ իրականացնում է բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի, առաջարկությունների, եզրակացությունների և այլ փաստաթղթերի պահպանման և արխիվացման աշխատանքները.
զ) բաժնի պետին յուրաքանչյուր կիսամյակ ներկայացնում է հաշվետվություն իր կատարած աշխատանքների մասին:
Բաժնի առաջատար մասնագետն ունի օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ և այլ պարտականություններ: