top
ԱՐՄԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Քաղաքաշինության, հողօգտագործման, կոմունալ սպասարկման և տրանսպորտի բաժնի առաջատար մասնագետ

Սպիտակ

Ծնվել է 1994թ. ապրիլի 9-ին Սպիտակ քաղաքում:

Կրթություն
2000-2010թթ. սովորել և ավարտել է Վանաձորի թիվ 20 դպրոցը:
2010-2014թթ. սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի միջազգային հարաբերություններ բաժինը:
2015թ. ընդունվել է և մինչ օրս սովորում է ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի մագիստրատուրան հեռակա ուսուցմամբ:

Աշխատանքային գործունեություն
2015թ. մայիսի 15-ից մինչ օրս աշխատում է Սպիտակի համայնքապետարանում` աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման, կոմունալ սպասարկման և տրանսպորտի բաժնում որպես առաջատար մասնագետ:
Ամուսնացած չէ:

Գործառույթներ

Բաժնի առաջատար մասնագետը՝
ա) կատարում է բաժնի պետի հանձնարարությունները` ժամանակին և պատշաճ որակով.
բ) բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է բաժնի աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին.
գ) իր լիազորությունների սահմաններում նախապատրաստում և բաժնի պետին է ներկայացնում առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր և այլ գրություններ.
դ) իր իրավասությունների շրջանակներում մասնակցում է աղբահանության, քաղաքի տարածքի բարեկարգման (կանաչապատում, սանիտարական մաքրում, փողոցների լուսավորում և այլն), փողոցները, հրապարակները, զբոսայգիները, հասարակական մյուս վայրերը պատշաճ վիճակում պահելու աշխատանքների կազմակերպմանը.
ե) բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է համայնքային ենթակայության կազմակերպությունների կողմից կոմունալ սպասարկման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումներին, համայնքի սեփականություն համարվող ներհամայնքային հաղորդակցության ուղիների, ջրմուղի, կոյուղու, ոռոգման ու ջեռուցման ցանցերի շահագործման աշխատանքներին.
զ) մասնակցում է համայնքի տարածքում գտնվող անշարժ գույքի համարակալման, հասցեավորման, համայնքի աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման աշխատանքներին.
է) բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, օգտագործման տրամադրման կամ կառուցապատման իրավունքով տրամադրման հետ կապված աշխատանքներին.
ը) մասնակցում է համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզի կազման և վարման աշխատանքներին.
թ) ուսումնասիրում է շենքերի և շինությունների կառուցման, վերակառուցման վերաբերյալ ֆիզիկական և իրավաբանական անձանց հայտերը, դիմումները, գրությունները և դրանց հիման վրա նախապատրաստում՝ աշխատանքային նախագծերի համար հիմք հանդիսացող ճարտարապետահատակագծային առաջադրանքների նախագծեր և ներկայացնում բաժնի պետին.
ժ) բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է ավարտված շինարարության շահագործման փաստագրման ակտի ձևակերպման աշխատանքներին.
ի) բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է կառուցվող օբյեկտներում հաստատված քաղաքաշինական փաստաթղթերի պահանջներին համապատասխան իրականացվող շինարարական աշխատանքների նկատմամբ հսկողության իրականացման գործընթացին, ապօրինի հողօգտագործում կամ ապօրինի շինարարություն հայտնաբերելու դեպքում զեկուցում է բաժնի պետին.
լ) մասնակցում է համայնքի քառամյա զարգացման ծրագրի մշակման աշխատանքներին.
խ) բաժնի պետին յուրաքանչյուր կիսամյակ ներկայացնում է հաշվետվություն իր կատարած աշխատանքների մասին:
Բաժնի առաջատար մասնագետն ունի օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ և այլ պարտականություններ: