top
ՌՈՒԶԱՆՆԱ ՍԱՐԴԱՐՅԱՆ

Քարտուղարության բաժնի գլխավոր մասնագետ

Սպիտակ

Ծնվել է 1958թ. ապրիլի 5-ին Սպիտակ քաղաքում, ծառայողի ընտանիքում:

Կրթություն
1965-1975թթ. սովորել և ավարտել է Սպիտակի Դրաստամատ Տեր-Սիմոնյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցը:
1982-1988թթ. Սովորել և ավարտել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի «Կարի արտադրանքի տեխնոլոգիա» բաժինը` ստանալով ինժեներ-տեխնոլոգի որակավորում:

Աշխատանքային գործունեություն
1975թ-ի սեպտեմբերից մինչև 1980թ. դեկտեմբեր ամիսը աշխատել է Սպիտակի կարի արտադրական միավորումում որպես տեխնիկական վերահսկողության բաժնի ինժեներ, 1980թ. դեկտեմբերից 2008թ. հոկտեմբեր ամիսը նույն միավորման կադրերի բաժնի վարիչ:
2009թ. մարտի 13-ից մինչև 2012թ. օգոստոսի 1-ը աշխատել է Սպիտակի քաղաքապետարանում որպես շինարարության, տրանսպորտի և կոմունալ սպասարկման բաժնի գլխավոր մասնագետ:
2012թ. օգոստոսի 1-ից մինչ օրս աշխատում է Սպիտակի համայնքապետարանում որպես քարտուղարության բաժնի գլխավոր մասնագետ:

Գործառույթներ

Բաժնի գլխավոր մասնագետը՝
ա) կատարում է բաժնի պետի հանձնարարությունները՝ ժամանակին և պատշաճ որակով.
բ) իր կողմից մշակված իրավական ակտերի նախագծերի, ծրագրային փաստաթղթերի և նյութերի մասին առաջարկություն է ներկայացնում բաժնի պետին.
գ) անհրաժեշտության դեպքում բաժնի պետի համաձայնությամբ կամ հանձնարարությամբ իր իրավասության շրջանակներում մասնակցում է տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների կողմից կազմակերպվող քննարկումներին և այլ միջոցառումներին.
դ) անհրաժեշտության դեպքում իր լիազորությունների սահմաններում նախապատրաստում և բաժնի պետին է ներկայացնում առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր և այլ գրություններ.
ե) համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի միջոցով.
եա) ապահովում է համայնքապետարան մուտքագրված պաշտոնական փաստաթղթերի, քաղաքացիների դիմում-բողոքների և առաջարկությունների ստացումը և դրանց գրանցումը,
եբ) ապահովում է համայնքապետարանից ելքագրված պաշտոնական փաստաթղթերի գրանցումը,
եգ) իրականացնում է համայնքի ավագանու, համայնքի ղեկավարի և աշխատակազմի քարտուղարի ընդունած իրավական ակտերի գրանցման և արխիվացման աշխատանքները,
եդ) իրականացնում է կազմակերպությունների և համայնքի բնակչության ռեգիստրի վարումը,
զ) մասնակցում է համայնքի զինապարտների գրանցամատյանի` օրենքով սահմանված կարգով վարման աշխատանքներին, տարածքային զինվորական կոմիսարիատ ներկայացնելու համար նախապատրաստում է զինապարտների վերաբերյալ ցուցակները, ինչպես նաև ըստ բնակության վայրի հաշվառումից հանվելու, աշխատանքի ընդունվելու և աշխատանքից ազատվելու վերաբերյալ տվյալները.
զա) իր իրավասության սահմաններում մասնակցում է զորակոչի, զորահավաքի ու վարժական հավաքների կազմակերպման աշխատանքներին,
զբ) իր իրավասության սահմաններում մասնակցում է նախազորակոչային, զորակոչային տարիքի անձանց և պահեստազորայինների զինվորական հաշվառման բնագավառում ՀՀ օրենսդրությամբ տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց վերապահված լիազորությունների իրականացման աշխատանքներին,
է) բաժնի պետին յուրաքանչյուր կիսամյակ ներկայացնում է հաշվետվություն իր կատարած աշխատանքների մասին.
ը) ստորագրում է իր կողմից պատրաստվող փաստաթղթերը:
Բաժնի գլխավոր մասնագետն ունի օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ և այլ պարտականություններ: