top
ԹԱԳՈՒՀԻ ՇՈՒՇԱՆՅԱՆ

Քարտուղարության բաժնի գլխավոր մասնագետ

Սպիտակ

Գործառույթներ

Բաժնի գլխավոր մասնագետը՝
ա) կատարում է բաժնի պետի հանձնարարությունները՝ ժամանակին և պատշաճ որակով.
բ) մասնակցում է աձնակազմի կառավարման գծով համայնքի ղեկավարի որոշումների, կարգադրությունների և աշխատակազմի քարտուղարի հրամանների նախագծերի նախապատրաստմանը.
գ) ապահովում է աշխատակազմի աշխատակիցների անձնական գործերի նախապատրաստման, վարման, հաշվառման և պահպանման աշխատանքների կատարումը.
դ) համայնքային ծառայության մասին օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում իրականացնում է աշխատակազմի համայնքային ծառայողների գրանցամատյանային տվյալների հավաքագրման և դրանք լիազոր պետական կառավարման մարմին ներկայացնելու աշխատանքները.
ե) բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է աշխատակազմի կառուցվածքային, համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում փոփոխություններ կատարելու աշխատանքներին.
զ) բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անձնագրերի, դրանցում փոփոխություններ կատարելու նախագծերի նախապատրաստման աշխատանքներին.
է) բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է աշխատակազմում համայնքային ծառայության մասին օրենսդրությամբ նախատեսված գործընթացների (համայնքային ծառայության թափուր և ժամանակավոր թափուր պաշտոնների մասին տեղեկացնելու, համայնքային ծառայության պաշտոնում նշանակելու, համայնքային ծառայության դասային աստիճան շնորհելու, կարգապահական տույժեր կիրառելու, ժամկետային աշխատանքային պայմանագրեր կնքելու, համայնքային ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն ժամկետի, պաշտոնից ազատելու և այլն) ժամկետների պահպանման, ապահովման աշխատանքներին.
ը) բաժնի պետի հանձնարարությամբ կազմում է աշխատակազմի աշխատակիցների արձակուրդների ժամանակացույցը.
թ) սահմանված կարգով կազմում է աշխատաժամանակի հաշվառման տեղեկագիրը.
ժ) իրականացնում է իրավական ակտերի հաշվառման մատյանների վարման, իրավական ակտերի բնօրինակների պահպանության և առաքման, անհրաժեշտության դեպքում բաժնի պետի հանձնարարությամբ արխիվացված փաստաթղթերից կրկնօրինակներ կամ քաղվածքներ կազմելու, ներքին իրավական ակտերի մասին համապատասխան աշխատողներին տեղեկացնելու աշխատանքները.
ի) անհրաժեշտության դեպքում իր լիազորությունների սահմաններում նախապատրաստում և բաժնի պետին է ներկայացնում առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր և այլ գրություններ.
լ) բաժնի պետի հանձնարարությամբ իրականացնում է աշխատակազմի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի, առաջարկությունների և այլ փաստաթղթերի պահպանության և արխիվացման աշխատանքները,
խ) անհրաժեշտության դեպքում բաժնի պետի համաձայնությամբ կամ հանձնարարությամբ իր իրավասության շրջանակներում մասնակցում է տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների կողմից կազմակերպվող քննարկումներին և այլ միջոցառումներին.
ծ) բաժնի պետին յուրաքանչյուր կիսամյակ ներկայացնում է հաշվետվություն իր կատարած աշխատանքների մասին.
կ) ստորագրում է իր կողմից պատրաստվող փաստաթղթերը.
հ) իր իրավասության շրջանակներում մասնակցում է քաղաքացիների դիմում-բողոքների սահմանված կարգով քննարկման աշխատանքներին և արդյունքները ներկայացնում է բաժնի պետին:
Գլխավոր մասնագետն ունի օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ և այլ պարտականություններ: