top
ԳԵՂԱՄ ՊՈՂՈՍՅԱՆ

Քարտուղարության բաժնի առաջատար մասնագետ

Սպիտակ

Ծնվել է 1990 թ. նոյեմբերի 26-ին Սպիտակ քաղաքում:
1997-2007 թթ. սովորել և ավարտել է Սպիտակի Անանիա Շիրակացու անվան թիվ 8 միջնակարգ դպրոցը:
2007-2011թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի միջազգային հարաբերությունների բաժնում՝ ստանալով բակալավրի աստիճան:
2011-2013թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի միջազգային հարաբերությունների բաժնի մագիստրատուրայում՝ ստանալով մագիստրոսի աստիճան:
2014թ. դեկտեմբերի 16-ից մինչ օրս աշխատում է Սպիտակի համայնքապետարանում՝ որպես առաջատար մասնագետ:

Գործառույթներ

Բաժնի առաջատար մասնագետը՝
ա) կատարում է բաժնի պետի հանձնարարությունները՝ ժամանակին և պատշաճ որակով.
բ) բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է համայնքի ղեկավարի որոշումների, կարգադրությունների և աշխատակազմի քարտուղարի հրամանների նախագծերի նախապատրաստմանը.
գ) ապահովում է համայնքապետարան մուտքագրված պաշտոնական փաստաթղթերի, քաղաքացիների դիմում-բողոքների և առաջարկությունների գրանցումը.
դ) բաժնի պետի հանձնարարությամբ հետևում է համայնքապետարան մուտքագրված պաշտոնական փաստաթղթերի, քաղաքացիների դիմում-բողոքների և առաջարկությունների քննարկման և ընթացք տալու օրենքով սահմանված կարգով և ժամկետներում կատարմանը և արդյունքները ներկայացնում բաժնի պետին.
ե) ապահովում է համայնքապետարանից ելքագրված պաշտոնական փաստաթղթերի, տեղեկանքների գրանցումը և առաքումը` ըստ հասցեատերերի.
զ) հետևում է բաժնի պետի հանձնարարականների համապատասխան ժամկետներում կատարման ընթացքին, որոնց արդյունքների մասին զեկուցում է բաժնի պետին.
է) իր լիազորությունների սահմաններում նախապատրաստում և բաժնի պետին է ներկայացնում առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր և այլ գրություններ.
ը) բաժնի պետի հանձնարարությամբ իրականացնում է աշխատակազմի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի, առաջարկությունների և այլ փաստաթղթերի պահպանության և արխիվացման աշխատանքները.
թ) անհրաժեշտության դեպքում բաժնի պետի համաձայնությամբ կամ հանձնարարությամբ իր իրավասության շրջանակներում մասնակցում է համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների կողմից կազմակերպվող քննարկումներին և այլ միջոցառումներին.
ժ) բաժնի պետին յուրաքանչյուր կիսամյակ ներկայացնում է հաշվետվություն իր կատարած աշխատանքների մասին.
ի) ստորագրում է իր կողմից պատրաստվող փաստաթղթերը.
լ) իր իրավասության շրջանակներում մասնակցում է քաղաքացիների դիմում-բողոքների սահմանված կարգով քննարկման աշխատանքներին և արդյունքները ներկայացնում է բաժնի պետին:
Բաժնի առաջատար մասնագետն ունի օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ և այլ պարտականություններ: