top
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԽՈՅԵՑՅԱՆ

Սոցիալական, մշակույթի, երիտասարդության, սպորտի և լրատվության բաժնի պետ

Սպիտակ

Ծնվել է 1956թ. սեպտեմբերի 21-ին Սպիտակ քաղաքում մանկավարժի ընտանիքում:

Կրթություն
1973թ. ավարտել է Սպիտակի թիվ 2 միջնակարգ դպրոցը:
1974-1978թթ. սովորել և ավարտել է Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի ֆիզմաթ ֆակուլտետի ֆիզիկայի բաժինը:
1980-1982թթ. սովորել և ավարտել է Վանաձորի Մարքսիզմ-Լենինիզմի համալսարանի գաղափարական կադրերի ֆակուլտետի զանգվածային քաղաքական աշխատանքների բաժնում:

Աշխատանքային գործունեություն
1978-1983թթ. աշխատել է Սպիտակի նախկին շրջանի Գեղասար գյուղի միջնակարգ դպրոցում որպես ֆիզիկայի ուսուցիչ:
1983-1990թթ. աշխատել է Սպիտակի թիվ 2 միջնակարգ դպրոցում նախ որպես արտադպրոցական-արտադասարանական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ, ապա ուսումնական մասի վարիչ:
1991թ. աշխատել է Սպիտակի քաղխորհրդի գործադիր կոմիտեում:
1993-1997թթ. աշխատել է որպես քաղգործկոմի մշակույթի բաժնի վարիչ:
1996թ. ընտրվել է Սպիտակ համայնքի ավագանու անդամ:
1999-2000թթ. աշխատել է ՀՀ սոցիալական ապահովագրության Սպիտակի տարածքային կենտրոնի փոխտնօրեն:
2004-2007թթ. աշխատել է Սպիտակի քաղաքապետարանում որպես կրթության, մշակույթի և առողջապահության բաժնի վարիչ:
2008-2012թթ. աշխատել է որպես գլխավոր մասնագետ:
2012թ. մինչ օրս աշխատում է Սպիտակի համայնքապետարանում որպես աշխատակազմի սոցիալական, մշակույթի, երիտասարդության, սպորտի և լրատվության բաժնի պետ:
Ամուսնացած է, ունի երկու երեխա, երկու թոռնիկ:

Գործառույթներ

Բաժնի պետը`
ա) կազմակերպում է բաժնի աշխատանքները, իր իրավասության շրջանակներում տալիս է հանձնարարականներ բաժնի աշխատակիցներին և վերահսկում է դրանց ժամանակին և պատշաճ որակով կատարումը.
բ) աշխատակազմի քարտուղարին ներկայացնում է բաժնի աշխատանքային ծրագրերը, անհրաժեշտության դեպքում, բաժնի լիազորությունների սահմաններում նախապատրաստում առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր, միջնորդագրեր և այլ գրություններ.
գ) անհրաժեշտության դեպքում համայնքի ղեկավարի և /կամ/ աշխատակազմի քարտուղարի համաձայնությամբ և հանձնարարությամբ մասնակցում է համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների կողմից կազմակերպվող քննարկումներին և այլ միջոցառումներին, այդ մարմիններից, պաշտոնատար անձանցից ստանալով բաժնի առջև դրված խնդիրների և գործառույթների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.
գա) համայնքի ղեկավարի և (կամ) աշխատակազմի քարտուղարի հանձնարարությամբ ապահովում է իրավական ակտերի նախագծերի, ծրագրային փաստաթղթերի մշակումը և նյութերի փորձաքննությունը,
դ) համակարգում է համայնքային ենթակայության կրթական, մշակութային կազմակերպությունների գործունեությունը, անհրաժեշտ մեթոդաբանական օգնություն է ցուցաբերում և դրանց գործունեության բարելավման վերաբերյալ համապատասխան վերլուծություններ և եզրակացություններ է ներկայացնում համայնքի ղեկավարին և (կամ) աշխատակազմի քարտուղարին.
ե) կազմակերպում է համայնքային ենթակայության մշակութային և կրթական հաստատությունները համապատասխան որակավորմամբ մանկավարժական կադրերով ապահովելու և նրանց վերապատրաստելու գործընթացը.
զ) նախաձեռնում և կազմակերպում է մշակութային միջոցառումներ, փառատոններ, տոնախմբություններ, տոների և հիշատակի օրերի հետ կապված միջոցառումներ.
է) համակարգում և վերահսկում է դպրոցական տարիքի երեխաների հաշվառման, նրանց կրթական հաստատություններում ընդգրկման աշխատանքները.
ը) առողջապահական մարմինների հետ համատեղ կազմակերպում է համայնքային ենթակայության մասնագիտացված դպրոցներում, նախադպրոցական այլ կրթական հաստատություններում երեխաների առողջության ապահովման համար համապատասխան պայմանների ստեղծումը և անհրաժեշտ միջոցառումների իրականացումը.
թ) մասնակցում է համայնքում իրականացվող պետական երիտասարդական քաղաքականությանը վերաբերող ծրագրերի կազմման և իրականացման աշխատանքներին.
ժ) աջակցում է Սպիտակի համայնքի տարածքում գտնվող պատմամշակութային հուշարձանների պահպանությանը, ազգային արհեստների, ժողովրդական ստեղծագործական, գեղարվեստական ինքնագործունեության զարգացմանը.
ի) կազմակերպում է համայնքային ենթակայության մշակութային և կրթական կազմակերպություններում ուսումնադաստիարակչական աշխատանքների պատշաճ իրականացումը.
լ) ապահովում է հանրային միջոցառումների կանոնակարգման աշխատանքները.
խ) ապահովում է համայնքապետարանի ինտերնետային էջի և այլ տեղեկատվական սպասարկումը, համայնքապետարանի աշխատանքների լուսաբանման և ԶԼՄ-ների հետ տարվող աշխատանքների կազմակերպումը.
խա) համայնքի ղեկավարի և աշխատակազմի քարտուղարի հանձնարարությամբ լրատվամիջոցներին տրամադրում է հայտարարություններ, պարզաբանումներ, հերքումներ,
ծ) կազմակերպում է համայնքի սոցիալական պլանավորման, սոցիալական ծրագրերի մշակման, սոցիալապես անապահով ընտանիքների հաշվառման, նրանց ցուցաբերվող տարաբնույթ սոցիալական օգնություների տրամադրման, հաշմանդամների, կերակրողին կորցրած ընտանիքների, սոցիալապես անապահով այլ խավերի սոցիալական պայմանների բարելավման ուղղությամբ կատարվող աշխատանքները.
կ) կազմակերպում է տնային այցելություններ, անհրաժեշտության դեպքում` սոցիալական աջակցություն ստանալու նպատակով դիմած քաղաքացիների սոցիալական և նյութական պայմանների ուսումնասիրությունը.
հ) ֆիզիկական կուլտուրայի և բակային սպորտի մասսայականացման վերաբերյալ եզրակացություններ և առաջարկություններ է ներկայացնում համայնքի ղեկավարին.
հա) իր լիազորությունների սահմաններում նպաստում է համայնքում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացմանը, աջակցում է տարբեր սպորտաձևերի գծով համաքաղաքային մրցումների կազմակերպանը, ինչպես նաև մարզային, հանրապետական և միջազգային մրցումներին համայնքի մարզիկների մասնակցության աշխատանքներին,
ձ) աշխատակազմի քարտուղարին ներկայացնում է առաջարկություններ բաժնի համայնքային ծառայողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ատեստավորելու, վերապատրաստելու, խրախուսելու, կարգապահական տույժի ենթարկելու վերաբերյալ, ինչպես նաև ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ ներկայացնում է բաժնի համայնքային ծառայողների ծառայողական բնութագրերը.
ղ) աշխատակազմի քարտուղարին յուրաքանչյուր կիսամյակ ներկայացնում է հաշվետվություն իր կատարած աշխատանքների մասին.
ճ) իրեն անմիջական ենթակա և հաշվետու համայնքային ծառայողների կողմից իրենց կատարած աշխատանքների մասին ներկայացրած կիսամյակային հաշվետվությունների վերաբերյալ տալիս է համապատասխան եզրակացություններ.
մ) կազմակերպում է քաղաքացիների դիմում-բողոքների սահմանված կարգով քննարկումը և արդյունքները ներկայացնում աշխատակազմի քարտուղարին.
յ) մասնակցում է համայնքի զինապարտների գրանցամատյանի` օրենքով սահմանված կարգով վարման աշխատանքներին, նախապատրաստում և աշխատակազմի քարտուղարին է ներկայացնում առաջարկություն զինապարտների վերաբերյալ ցուցակները, ինչպես նաև ըստ բնակության վայրի հաշվառումից հանվելու, աշխատանքի ընդունվելու և աշխատանքից ազատվելու վերաբերյալ տվյալները տարածքային զինվորական կոմիսարիատ ներկայացնելու համար.
յա) իր իրավասության սահմաններում մասնակցում է զորակոչի, զորահավաքի ու վարժական հավաքների կազմակերպման աշխատանքներին,
յբ) իրենց պարտականությունները խախտած զինապարտ քաղաքացիների վերաբերյալ տեղեկություններ ունենալու դեպքում այդ մասին անհապաղ տեղեկացնում է աշխատակազմի քարտուղարին,
յգ) իր իրավասության սահմաններում մասնակցում է նախազորակոչային, զորակոչային տարիքի անձանց և պահեստազորայինների զինվորական հաշվառման բնագավառում ՀՀ օրենսդրությամբ տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց վերապահված լիազորությունների իրականացման աշխատանքներին,
ն) ստորագրում է իր և բաժնի անունից պատրաստվող փաստաթղթերը:
Բաժնի պետն ունի օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ և այլ պարտականություններ: