top
ՆԱԶԻԿ ՉՈԲԱՆՅԱՆ

Սոցիալական, մշակույթի, երիտասարդության, սպորտի և լրատվության բաժնի գլխավոր մասնագետ

Սպիտակ

Ծնվել է 1967 թ. փետրվարի 7-ին Սպիտակ քաղաքում ծառայողի ընտանիքում:
1974-1984թ.թ. սովորել և ավարտել է Սպիտակի թիվ 4 դպրոցը:
1984-1989թ.թ. սովորել և ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը` գերազանց առաջադիմությամբ (բույսերի պաշտպանություն բաժին, գիտնական ագրոնոմ որակավորում):
1989-1989թ.թ. աշխատել է Սպիտակի շրջանային սերմ լաբորատորիայում որպես գյուղատնտես-մեթոդիստ:
1993-1996թ.թ. աշխատել է Սպիտակի շրջխորհրդի գործկոմում որպես տնտեսագետ:
1996-1997թ.թ. աշխատել է Սպիտակի կենսաթոշակային ապահովության տարածքային կենտրոնում որպես առաջին կարգի մասնագետ:
1997-2007թ.թ. աշխատել է <<Սպիտակ>> ԳԱԳՁ ՊՓԲԸ-ում որպես լաբորատորիայի վարիչ:
2008թ. հուլիսի 1-ից աշխատել է Սպիտակի քաղաքապետարանում որպես համայնքի ղեկավարի աշխատակազմի առաջատար մասնագետի ժամանակավոր պաշտոնակատար, 2008թ. սեպտեմբերի 19-ից շնորհվել է ՀՀ համայնքային ծառայության 1-ին դասի կրտսեր ծառայողի դասային աստիճան:
2013թ. նոյեմբերի 1-ից նշանակվել է Սպիտակի քաղաքապետարանում որպես քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական, մշակույթի, երիտասարդության, սպորտի և լրատվության բաժնի գլխավոր մասնագետի ժամանակավոր պաշտոնակատար, 2013թ. դեկտեմբերի 20-ից` շնորհվել է ՀՀ համայնքային ծառայության 3-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան:
Ամուսնացած է ունի երկու զավակ:

Գործառույթներ

Բաժնի գլխավոր մասնագետը՝
ա) կատարում է բաժնի պետի հանձնարարությունները՝ ժամանակին և պատշաճ որակով.
բ) բաժնի պետի հանձնարարությամբ կատարում է տնային այցելություններ, անհրաժեշտության դեպքում ուսումնասիրում է սոցիալական աջակցություն ստանալու նպատակով դիմած քաղաքացիների (ընտանիքների) սոցիալական և նյութական պայմանները.
գ) բաժնի պետին առաջարկություն է ներկայացնում ընտանիքին սոցիալական աջակցություն տրամադրելու հարցի քննարկման վերաբերյալ.
դ) հայտնաբերում է աղքատ ընտանիքներին` ստացված դիմումների, ահազանգների կամ անհրաժեշտության դեպքում տնային այցելությունների միջոցով.
ե) ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա կարիքի գնահատում կատարելու, համայնքի առաջնահերթությունները որոշելու և համապատասխան սոցիալական պլանավորում կատարելու միջոցով մշակում է սոցիալական ծրագրեր և դրանք իրականացնելու համար ներկայացնում համապատասխան կազմակերպություններին.
զ) մասնակցում է հաշմանդամների, կերակրողին կորցրած ընտանիքների, սոցիալապես անապահով այլ խավերի սոցիալական պայմանների բարելավման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումներին.
է) բաժնի պետի հանձնարարությամբ անհրաժեշտության դեպքում աջակցում է առողջապահական մարմինների՝ սանիտարահիգիենիկ, հակահամաճարակային և կարանտինային միջոցառումների իրականացման աշխատանքներին.
ը) բաժնի պետի հանձնարարությամբ և ըստ բաժնում հաստատված գրաֆիկի՝ ուսումնասիրություններ է կատարում համայնքային ենթակայության կրթական, նախադպրոցական, մշակութային, սպորտային հիմնարկներում, գրադարաններում և արդյունքների մասին տեղեկանք է ներկայացնում բաժնի պետին.
թ) իր լիազորությունների սահմաններում նախապատրաստում և բաժնի պետին է ներկայացնում առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր, միջնորդագրեր և այլ գրություններ.
ժ) բաժնի պետի հանձնարարությամբ իրականացնում է աշխատակազմի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի, առաջարկությունների և այլ փաստաթղթերի կազմման, պահպանության և արխիվացման աշխատանքները.
ի) անհրաժեշտության դեպքում բաժնի պետի համաձայնությամբ կամ հանձնարարությամբ իր իրավասության շրջանակներում մասնակցում է տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների կողմից կազմակերպվող քննարկումներին և այլ միջոցառումներին.
լ) իր իրավասության շրջանակներում մասնակցում է քաղաքացիների դիմում-բողոքների սահմանված կարգով քննարկման աշխատանքներին և արդյունքները ներկայացնում է բաժնի պետին.
խ) բաժնի պետին յուրաքանչյուր կիսամյակ ներկայացնում է հաշվետվություն իր կատարած աշխատանքների մասին.
ծ) ստորագրում է իր կողմից պատրաստվող փաստաթղթերը:
Բաժնի գլխավոր մասնագետն ունի օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ և այլ պարտականություններ: