top
ՄԵԼԻՆԵ ՄԱԳՈՅԱՆ

Սոցիալական, մշակույթի, երիտասարդության, սպորտի և լրատվության բաժնի առաջատար մասնագետ

Սպիտակ

Գործառույթներ

Բաժնի առաջատար մասնագետը՝
ա) կատարում է բաժնի պետի հանձնարարությունները՝ ժամանակին և պատշաճ որակով.
բ) մասնակցում է մշակութային միջոցառումների, փառատոնների, տոնախմբությունների, հյուրախաղերի, տոների և հիշատակի օրերի հետ կապված միջոցառումների կազմակերպման աշխատանքներին, դրանց մասին նյութեր է նախապատրաստում զանգվածային լրատվամիջոցներին տրամադրելու և համայնքապետարանի պաշտոնական կայքում տեղադրելու նպատակով և ներկայացնում բաժնի պետին.
գ) բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է համայնքում երիտասարդության դերի բարձրացմանն վերաբերվող ծրագրերի կազմման և իրականացման աշխատանքներին.
դ) բաժնի պետի հանձնարարությամբ աջակցում է համայնքային ենթակայության կրթական և մշակութային կազմակերպություններում գործունեության կազմակերպման, ուսումնադաստիարակչական աշխատանքների պատշաճ իրականացման գործընթացին.
ե) մասնակցում է դպրոցական տարիքի երեխաների հաշվառման, նրանց կրթական հաստատություններում ընդգրկման աշխատանքներին.
զ) իր լիազորությունների սահմաններում նախապատրաստում և բաժնի պետին է ներկայացնում իր աշխատանքային ծրագրերը, ինչպես նաև առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր և այլ գրություններ.
է) հետևում է բաժնի պետի հանձնարարականների, բաժին մուտքագրված պաշտոնական փաստաթղթերի, քաղաքացիների դիմում-բողոքների և առաջարկությունների օրենքով սահմանված կարգով և ժամկետներում կատարման ընթացքին և արդյունքների մասին զեկուցում է բաժնի պետին.
ը) մասնակցում է բաժնի աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին.
թ) բաժնի պետին յուրաքանչյուր կիսամյակ ներկայացնում է հաշվետվություն իր կատարած աշխատանքների մասին.
ժ) ստորագրում է իր կողմից պատրաստվող փաստաթղթերը:
Բաժնի առաջատար մասնագետն ունի օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ և այլ պարտականություններ: