top
ԳՈՌ ՍԱՀԱԿՅԱՆ

Սոցիալական, մշակույթի, երիտասարդության, սպորտի և լրատվության բաժնի առաջատար մասնագետ

Սպիտակ

Ծնվել է 1991թ. ապրիլի 5-ին Լոռու մարզի Սպիտակ քաղաքում:
1998-2008թթ. սովորել է Սպիտակի Ալ.Մյասնիկյանի անվան թիվ 1 միջն. դպրոցում: 2008-2012թթ. սովորել և ավարտել է Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտը` ստանալով պատմության ուսուցչի որակավորում:
2012-2014թթ. սովորել և ավարտել է Երևանի Հյուսիսային համալսարանը` ստանալով տնտեսագետի որակավորում:
2012-2013թթ. աշխատել է Լեռնանցք համայնքի հիմնական դպրոցում որպես պատմության ուսուցիչ:
2012-2016թթ. հանդիսացել է Սպիտակ համայնքի ավագանու անդամ:
2016թ-ից աշխատում է Սպիտակի համայնքապետարանի սոցիալական, մշակույթի, երիտասարդության, սպորտի և լրատվության բաժնում որպես առաջատար մասնագետ:
Ամուսնացած է:

Գործառույթներ

Բաժնի առաջատար մասնագետը՝
ա) կատարում է բաժնի պետի հանձնարարությունները՝ ժամանակին և պատշաճ որակով.
բ) մասնակցում է մշակութային միջոցառումների, փառատոնների, տոնախմբությունների, հյուրախաղերի, տոների և հիշատակի օրերի հետ կապված միջոցառումների կազմակերպման աշխատանքներին, դրանց մասին նյութեր է նախապատրաստում զանգվածային լրատվամիջոցներին տրամադրելու և համայնքապետարանի պաշտոնական կայքում տեղադրելու նպատակով և ներկայացնում բաժնի պետին.
գ) մասնակցում է համայնքի տարածքում գտնվող պատմամշակութային հուշարձանների պահպանության, ազգային արհեստների, ժողովրդական ստեղծագործական, գեղարվեստական ինքնագործունեության զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքներին.
դ) բաժնի պետի հանձնարարությամբ աջակցում է համայնքային ենթակայության կրթական և մշակութային կազմակերպություններում գործունեության կազմակերպման, ուսումնադաստիարակչական աշխատանքների պատշաճ իրականացման գործընթացին,.
ե) մասնակցում է դպրոցական տարիքի երեխաների հաշվառման, նրանց կրթական հաստատություններում ընդգրկման աշխատանքներին.
զ) մասնակցում է հանրային միջոցառումների կանոնակարգման աշխատանքներին.
է) իր լիազորությունների սահմաններում նախապատրաստում և բաժնի պետին է ներկայացնում իր աշխատանքային ծրագրերը, ինչպես նաև առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր և այլ գրություններ.
ը) մասնակցում է բաժնի աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին.
թ) բաժնի պետին յուրաքանչյուր կիսամյակ ներկայացնում է հաշվետվություն իր կատարած աշխատանքների մասին.
ժ) ստորագրում է իր կողմից պատրաստվող փաստաթղթերը:
Բաժնի առաջատար մասնագետն ունի օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ և այլ պարտականություններ: