top
ՎԵՆԵՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Սոցիալական, մշակույթի, երիտասարդության, սպորտի և լրատվության բաժնի առաջատար մասնագետ

Սպիտակ

Ծնվել է 1989թ. ապրիլի 17-ին Սպիտակ քաղաքում ծառայողի ընտանիքում:
1996-2006թթ. սովորել և ավարտել է Սպիտակի թիվ 2 միջնակարգ դպրոցը:
2007-2011թթ. Սովորել և ավարտել է Գյումրիի <<Պրոգրես>> համալսարանի Սպիտակի մասնաճյուղի <<լրագրություն>> բաժինը: Ստացել է բակալավրի աստիճան:
2011թ.-ից աշխատում է Սպիտակի համայնքապետարանում որպես սոցիալական, մշակույթի, երիտասարդության, սպորտի և լրատվության բաժնի առաջատար մասնագետ:
Ամուսնացած չէ:

Գործառույթներ

Բաժնի առաջատար մասնագետը՝
ա) կատարում է բաժնի պետի հանձնարարությունները՝ ժամանակին և պատշաճ որակով.
բ) մասնակցում է լրատվության և հասարակայնության հետ կապերի աշխատանքներին.
գ) բաժնի պետի հանձնարարությամբ նյութեր (տեղեկատվություն) է պատրաստում համայնքում և համայնքապետարանում տեղի ունեցող միջոցառումների, իրադարձությունների մասին՝ զանգվածային լրատվամիջոցներին տրամադրելու համար.
դ) իրականացնում է համայնքապետարանի ինտերնետային էջի և այլ տեղեկատվական սպասարկման աշխատանքները.
ե) մասնակցում է համայնքի սոցիալական պլանավորման, սոցիալական ծրագրերի մշակման, սոցիալապես անապահով ընտանիքների հաշվառման, նրանց ցուցաբերվող տարաբնույթ սոցիալական օգնություների տրամադրման, հաշմանդամների, կերակրողին կորցրած ընտանիքների, սոցիալապես անապահով այլ խավերի սոցիալական պայմանների բարելավման ուղղությամբ կատարվող աշխատանքներին.
զ) մասնակցում է աղքատ ընտանիքների հայտնաբերմանը` ստացված դիմումների, ահազանգների կամ անհրաժեշտության դեպքում տնային այցելությունների միջոցով, աջակցում է նրանց ՀՍԾՏԿ դիմելու հարցում.
է) իր լիազորությունների սահմաններում նախապատրաստում և բաժնի պետին է ներկայացնում իր աշխատանքային ծրագրերը, ինչպես նաև առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր և այլ գրություններ.
ը) ուսումնասիրում է սոցիալական աջակցություն ստանալու համար դիմած քաղաքացիների (ընտանիքների) սոցիալական և նյութական պայմանները՝ ըստ անհրաժեշտության կատարելով տնային այցելություններ և արդյունքների մասին զեկուցում է բաժնի պետին.
թ) առաջարկություններ է ներկայացնում սոցիալական ծառայությունների տրամադրման գործընթացի բարելավման ուղղությամբ.
ժ) անհրաժեշտության դեպքում բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է ՀՍԾՏԿ-ի, համայնքապետարանի և այլ կազմակերպությունների կողմից կազմակերպվող քննարկումներին և այլ միջոցառումներին.
ի) մասնակցում է բաժնի աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին.
լ) բաժնի պետին յուրաքանչյուր կիսամյակ ներկայացնում է հաշվետվություն իր կատարած աշխատանքների մասին.
խ) ստորագրում է իր կողմից պատրաստվող փաստաթղթերը:
Բաժնի առաջատար մասնագետն ունի օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ և այլ պարտականություններ: