top
ՍԱՍՈՒՆ ԱՍԱՏՐՅԱՆ

Ներքին աուդիտի բաժնի պետ

Սպիտակ

Ծնվել է 1976թ. դեկտեմբերի 21-ին Սպիտակ քաղաքում:

Կրթություն
1984-1988թթ. սովորել և ավարտել է Սպիտակի թիվ 4 միջնակարգ դպրոցը, 1998-1994թթ. սովորել է 3 միջնակարգ դպրոցում:
1994-1999թթ. սովորել է Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի ֆիզմաթ ֆակուլտետի «մաթեմատիկա և ինֆորմատիկա» բաժնում և ստացել մաթեմատիկայի և հաշվողական տեխնիկայի ուսուցչի որակավորում:
1999-2001թթ. ծառայել է Հայոց բանակում:

Աշխատանքային գործունեություն
2001-2003թթ. աշխատել է Սպիտակի թիվ 8 միջնակարգ դպրոցում որպես մաթեմատիկայի ուսուցիչ, իսկ 2003-2005թթ. աշխատել է թիվ 8 միջնակարգ դպրոցում որպես ինտերնետ համակարգչային կենտրոնի աշխատակից:
2005-2007թթ. աշխատել է Սպիտակի պետական քոլեջում որպես ծրագրավորման լեզուների դասախոս, միևնույն ժամանակ համատեղ աշխատել է «ՏՏԿ ԷԴԻՔՈՄՓ» ՍՊԸ-ում որպես հաշվապահ:
2009-2010թթ. աշխատել է «Սպիտակ» ԳԱԳ ՓԲԸ-ում որպես գլխավոր հաշվապահ:
2010-2012թթ. աշխատել է Սպիտակի քաղաքապետարանում որպես աշխատակազմի ֆինանսական և եկամուտների հավաքագրման բաժնի գլխավոր մասնագետ:
2013թ. մինչ օրս աշխատում է Սպիտակի համայնքապետարանում որպես ներքին աուդիտի բաժնի պետ:
Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Գործառույթներ

Բաժնի պետը`
ա) կազմակերպում է բաժնի աշխատանքները, իր իրավասության շրջանակներում տալիս է հանձնարարականներ բաժնի գլխավոր մասնագետին և վերահսկում է դրանց ժամանակին և պատշաճ որակով կատարումը.
բ) համայնքի ղեկավարին ներկայացնում է բաժնի աշխատանքային ծրագրերը, անհրաժեշտության դեպքում, բաժնի լիազորությունների սահմաններում նախապատրաստում առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր, միջնորդագրեր և այլ գրություններ.
գ) անհրաժեշտության դեպքում համայնքի ղեկավարի համաձայնությամբ և հանձնարարությամբ մասնակցում է համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների կողմից կազմակերպվող քննարկումներին և այլ միջոցառումներին, այդ մարմիններից, պաշտոնատար անձանցից ստանալով բաժնի առջև դրված խնդիրների և գործառույթների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.
դ) ստորագրում է իր և բաժնի անունից պատրաստվող փաստաթղթերը.
ե) համայնքի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ բաժնի համայնքային ծառայողի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ատեստավորելու, վերապատրաստելու, խրախուսելու, կարգապահական տույժի ենթարկելու վերաբերյալ, ինչպես նաև ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ ներկայացնում է բաժնի համայնքային ծառայողի ծառայողական բնութագիրը.
զ) կազմակերպում է քաղաքացիների դիմում-բողոքների սահմանված կարգով քննարկումը և արդյունքները ներկայացնում համայնքի ղեկավարին.
է) հետևում է ներքին աուդիտի ստանդարտներին, ներքին աուդիտորի վարքագծի կանոններին, ներքին աուդիտի կանոնակարգին և լիազոր մարմնի հաստատած ներքին աուդիտի մեթոդաբանությանը.
ը) պատրաստում և համայնքի ղեկավարին ու ներքին աուդիտի կոմիտեին է ներկայացնում ներքին աուդիտի կանոնակարգի նախագիծը.
թ) պատրաստում, հաստատում է ներքին աուդիտի ռազմավարական և տարեկան ծրագրերը, դրանց փոփոխությունները և ներկայացնում համայնքի ղեկավարի վավերացմանը.
ժ) յուրաքանչյուր աուդիտի համար մշակում և հաստատում է աուդիտորական առաջադրանք.
ի) hամայնքի ղեկավարին զեկուցում է աուդիտի իրականացման խոչընդոտների և խնդիրների վերաբերյալ.
լ) առաջարկում է համայնքի ղեկավարին` փորձագետ նշանակել, եթե ներքին աուդիտի իրականացման համար պահանջվում են հատուկ գիտելիքներ ու հմտություններ.
խ) կազմում և համայնքի ղեկավարին ու ներքին աուդիտի կոմիտեին ներկայացնում ներքին աուդիտի տարեկան և օևենսդրությամբ սահմանված այլ հաշվետվություններ.
ծ) հետևում է ներքին աուդիտի տարեկան ծրագրի կատարմանը և ներքին աուդիտի մեթոդաբանության իրականացմանը.
կ) անհրաժեշտության դեպքում, խորհրդակցելով լիազոր մարմնի հետ, մշակում է առանձին մեթոդաբանություն ներքին աուդիտի ստորաբաժանման գործունեության համար.
հ) ներքին աուդիտի ստորաբաժանման գործունեության ընթացիկ ուսումնասիրությունների` ներքին գնահատումների միջոցով իրականացնում է աուդիտի որակի երաշխավորման ծրագիր` անհրաժեշտության դեպքում ներգրավելով նաև արտաքին խորհրդատուների.
ձ) համագործակցում է ներքին աուդիտի կոմիտեի և դրա անդամների հետ, մասնակցում նրանց խորհրդակցություններն:
Բաժնի պետը բացի ներքին աուդիտին առնչվող աշխատանքներից աշխատակազմում այլ գործառույթներ և աշխատանքներ իրականացնելու իրավունք չունի:
Բաժնի պետն ունի օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ և այլ պարտականություններ: