top
ԳԱԳԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ

Համայնքի ղեկավար

Սպիտակ

Ծնվել է 1965թ. հուլիսի 27-ին Երևան քաղաքում` ծառայողի ընտանիքում:

Կրթություն
1982թ. ավարտել է Երևանի թիվ 152 միջնակարգ դպրոցը:
1982-1989թթ. սովորել և ավարտել է Երևանի անասնաբուժական-անասնաբուծական ինստիտուտի կաթի և կաթնամթերքների տեխնոլոգիայի ֆակուլտետը, ստացել ինժեներ-տեխնոլոգի որակավորում:
1998թ. ՄԱԿ-ի զարգացման ծրագրի շրջանակներում մասնակցել է արտադրության կազմակերպման հատուկ դասընթացներին:
2000թ. մասնակցել է Իսրայելի կառավարության կողմից կազմակերպված գյուղատնտեսության կազմակերպման դասընթացներին:

Աշխատանքային գործունեություն
1983-1985թթ. ծառայել է խորհրդային բանակում:
1989-1990թթ. «Հայպետնախագիծ» ինստիտուտում աշխատել է ինժեներ:
1990-1991թթ. «Աստղիկ» կոոպերատիվում աշխատել է կարգավորող:
1991-1993թթ. ՀՀ շինարարության նախարարության Երարտշին տրեստում աշխատել է ինժեներ:
1993-1994թթ. ՀՀ գյուղատնտեսության նախարարության, «Սպիտակ» գյուղատնտեսական արտադրագիտական ձեռնարկությունում աշխատել է գլխավոր ինժեներ:
1995-1997թթ. «Զվարթնոց» օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայությունում աշխատել է ավագ հսկիչ:
1997-2002թթ. ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Սպիտակ» գյուղատնտեսական արտադրագիտական ՊՓԲԸ-ում աշխատել է փոխտնօրեն:
2002-2004թթ. ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Սպիտակի սերմնաբուծական տնտեսություն» ՊՓԲԸ-ում աշխատել է տնօրեն:
2006-2008թթ. «ՕՖՄԱ» ՍՊԸ-ում աշխատել է տնօրեն:
2008թ. ընտրվել է Սպիտակ համայնքի ղեկավար:
2012թ.վերընտրվել է Սպիտակ համայնքի ղեկավար:
2016թ. նորից վերընտրվել է Սպիտակ համայնքի ղեկավար:

Հասարակական գործունեություն
1999թ. «Սպիտակ-Ֆերմեր» հասարակական կազմակերպության խորհրդի անդամ է:
2000-2001թթ. ղեկավարել է Եվրախորհրդի ֆինանսավորմամբ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի շրջանակներում «Երաշտի հետևանքների վերացման» ծրագիրը` Սպիտակ քաղաքում, Սպիտակի տարածաշրջանի և Տավուշի մարզի գյուղական համայնքներում:
1999-2007թթ. մասնակցել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, «Հեյֆեր» միջազգային կազմակերպության կողմից Սպիտակի տարածաշրջանում գյուղատնտեսական, երիտասարդական ծրագրերի իրականացմանը:
2001-2004թթ. ՀԿ-ի կողմից համակարգել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ Սպիտակ քաղաքում, Լոռու և Շիրակի մարզերի գյուղական համայնքներում Աղետի գոտու վերականգնման ծրագրերը:
2009թ. «Երուսաղեմի Սուրբ Ղազար Օրդենը Հայաստանում» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է:
2010թ. ՈՒկրաինայի հոգևոր առաջնորդ Վոլոդիմիրի կողմից հայ-ուկրաինական բարեկամության ամրապնդման գործում ունեցած ավանդի համար պարգևատրվել է հոգևոր Սուրբ Անդրեյ Պերվոզվանիի հուշամեդալով:
Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ է:
Ամուսնացած է, ունի երկու դուստր և մեկ որդի: