top
ՆՈՐԱՅՐ ՅԱՐՄԱԼՈՅԱՆ

Աշխատակազմի գլխավոր մասնագետ-իրավաբան

Սպիտակ

Ծնվել է 1985թ. հուլիսի 2-ին Սպիտակ քաղաքում:

Կրթություն
1992-2002թթ. սովորել և ավարտել է Սպիտակի Ալ. Մյասնիկյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցը:
2002-2007թթ. սովորել և ավարտել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմության և աշխարհագրության ֆակուլտետի իրավագիտություն բաժինը:
2009-2014թթ. սովորել է Պենզայի պետական համալսարանի հեռակա ուսուցման ֆակուլտետի իրավաբանություն բաժինը:

Աշխատանքային գործունեություն
2008-2009թթ. աշխատել է «ՀՋԿ» ՓԲԸ-ում` որպես իրավաբան:
2009-2012թթ. աշխատել է ооо «Пензенский юридический центр»-ում ` որպես իրավախորհրդատուի առաջին օգնական:
2012-2013թթ. աշխատել է «Пензенский комплекс»-ում ` որպես իրավախորհրդատու:
2013-2014թթ. աշխատել է ооо «Голанд-Агро»-ում ` որպես իրավախորհրդատու:
2016թ. մարտ ամսից աշխատել է «Հայփոստ» ՓԲԸ-ում` որպես տեսակավորող-օպերատոր:
2016թ. օգոստոս ամսից աշխատել է Սպիտակի համայնքապետարանում որպես աշխատակազմի գլխավոր մասնագետ-իրավաբան:
Ամուսնացած է, ունի մեկ երեխա:

Գործառույթներ

Աշխատակազմի գլխավոր մասնագետ-իրավաբանը`
ա) կատարում է աշխատակազմի քարտուղարի հանձնարարությունները` ժամանակին և պատշաճ որակով.
բ)մասնակցում է համայքի ավագանու, համայնքի ղեկավարի որոշումների, կարգադրությունների և աշխատակազմի քարտուղարի հրամանների նախագծերի նախապատրաստմանը.
գ) որպես լիազոր-ներկայացուցիչ, հանդես է գալիս բոլոր դատական ատյաններում.
դ) բնակիչների դիմում-բողոքների հետ կապված հարցերով, անհրաժեշտության դեպքում, կազմակերպում է ստուգայցեր և արդյունքների մասին զեկուցում աշխատակազմի քարտուղարին.
զ)նախապատրաստում է դատարան ներկայացվող դիմումներ, հայցադիմումներ, ինչպես նաև համայնքապետարանի դեմ ներկայացված հայցերի առարկությունների նախագծեր.
է)իր կողմից մշակված իրավական ակտերի նախագծերի, ծրագրային փաստաթղթերի և նյութերի փորձաքննության ուղարկելու անհրաժեշտության մասին առաջարկություններ է ներկայացնում աշխատակազմի քարտուղարին.
ը)իրականացնում է համայնքի ղեկավարի, աշխատակազմի քարտուղարի ստորագրմանը ներկայացվող որոշումների, կարգադրությունների, հրամանների նախագծերի վերաբերյալ ՀՀ օրենսդրությանը համապատասխանության վերաբերյալ իրավական եզրակացությունների տրամադրումը` նշագրման միջոցով.
թ)իրավական խորհրդատվություն է ապահովում աշխատակազմի և համայնքային ենթակայության կազմակերպությունների և ազգաբնակչության համար.
ժ)նախապատրաստում է կնքման ենթակա պայմանագրերի օրինակելի ձևեր.
ի)իր իրավասության շրջանակներում միջոցներ է ձեռնարկում պաշտպանելու համայնքի բնակիչների ու տնտեսվարող սուբյեկտների իրավունքները և օրինական շահերը.
լ) մասնակցում է վարչական իրավախախտումներ կատարած անձանց պատասխանատվության ենթարկելու գործընթացին.
խ)մասնակցում է խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի աշխատանքներին.
ծ)անհրաժեշտության դեպքում իր լիազորությունների սահմաններում նախապատրաստում և աշխատակազմի քարտուղարին է ներկայացնում առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր, միջնորդագրեր, ակտեր, եզրակացություններ, պարզաբանումներ և այլ գրություններ.
կ)աշխատակազմի քարտուղարի հանձնարարությամբ մասնակցում է աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անձնագրերի, դրանցում փոփոխություններ կատարելու նախագծերի նախապատրաստման աշխատանքներին.
h) անհրաժեշտության դեպքում աշխատակազմի քարտուղարի համաձայնությամբ կամ հանձնարարությամբ իր իրավասության շրջանակներում մասնակցում է տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների կողմից կազմակերպվող քննարկումներին և այլ միջոցառումներին.
ձ) աշխատակազմի քարտուղարին յուրաքանչյուր կիսամյակ ներկայացնում է հաշվետվություն իր կատարած աշխատանքների մասին.
ղ) իր իրավասության շրջանակներում մասնակցում է քաղաքացիների դիմում-բողոքների սահմանված կարգով քննարկման աշխատանքներին և արդյունքները ներկայացնում է աշխատակազմի քարտուղարին.
ճ) ստորագրում է իր կողմից պատրաստվող փաստաթղթերը:
Գլխավոր մասնագետ-իրավաբանն ունի օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ և այլ պարտականություններ: