top
ՄԱՐԵՏԱ ՀԱԿՈԲՅԱՆ

Աշխատակազմի գլխավոր մասնագետ

Սպիտակ

Գործառույթներ

Աշխատակազմի գլխավոր մասնագետը՝
ա) կատարում է աշխատակազմի քարտուղարի հանձնարարությունները՝ ժամանակին և պատշաճ որակով.
բ) մասնակցում է համայնքի ղեկավարի որոշումների, կարգադրությունների նախագծերի նախապատրաստմանը.
գ) ապահովում է բնակֆոնդի հաշվառման և բաշխման հետ կապված փաստաթղթային սպասարկումը, լրացնում համապատասխան փաստաթղթերը.
ե) իրականացնում է համայնքի բնակարանի կարիքավոր ընտանիքների փաստաթղթերի ընդունումը, հաշվառումը.
զ) իրականացնում է համայնքի ընդհանուր բնակֆոնդի հաշվառումը, համայնքային սեփականություն համարվող շենքերի և շինությունների հաշվառումը, մասնակցում ամենամյա գույքագրման փաստաթղթերի կազմման աշխատանքներին.
է) մասնակցում է համայնքում կառուցված և շահագործման հանձնված բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների սեփականաշնորհման գործընթացի կազմակերպման աշխատանքներին.
ը) իրականացնում է համայնքի սեփականություն համարվող շենքերի ու շինությունների օտարման ամենամյա և քառամյա ծրագրերի մշակման և կազմման աշխատանքները.
թ) իր լիազորությունների սահմաններում նախապատրաստում և աշխատակազմի քարտուղարին է ներկայացնում առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր և այլ գրություններ.
ժ) աշխատակազմի քարտուղարի հանձնարարությամբ իրականացնում է աշխատակազմի առջև դրված բնակֆոնդի հաշվառման, բաշխման գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի, առաջարկությունների և այլ փաստաթղթերի կազմման, պահպանության և արխիվացման աշխատանքները.
ի) անհրաժեշտության դեպքում աշխատակազմի քարտուղարի համաձայնությամբ կամ հանձնարարությամբ իր իրավասության շրջանակներում մասնակցում է տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների կողմից կազմակերպվող քննարկումներին և այլ միջոցառումներին.
լ) իր իրավասության շրջանակներում մասնակցում է քաղաքացիների դիմում-բողոքների սահմանված կարգով և ժամկետներում քննարկման աշխատանքներին և արդյունքները ներկայացնում է աշխատակազմի քարտուղարին.
խ) աշխատակազմի քարտուղարին յուրաքանչյուր կիսամյակ ներկայացնում է հաշվետվություն իր կատարած աշխատանքների մասին.
ծ) ստորագրում է իր կողմից պատրաստվող փաստաթղթերը.
կ) աշխատակազմի քարտուղարի հանձնարարությամբ մասնակցում է աղբահանության վճար վճարողների սահմանված կարգով հաշվառման, աղբահանության վճարի հաշվարկման աշխատանքներին.
հ) աշխատակազմի քարտուղարի հանձնարարությամբ աջակցություն է ցուցաբերում համայնքային ենթակայության «Բնակարանների սպասարկման գրասենյակե ՀՈԱԿ-ի գործունեությանը:
Գլխավոր մասնագետն ունի oրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ և այլ պարտականություններ: