top
ԱՐՄԻՆԵ ԹՈՒՄԱՆՅԱՆ

Աշխատակազմի առաջատար մասնագետ

Սպիտակ

Գործառույթներ

Աշխատակազմի առաջատար մասնագետը՝
ա) կատարում է աշխատակազմի քարտուղարի հանձնարարությունները՝ ժամանակին և պատշաճ որակով.
բ) կազմում և աշխատակազմի քարտուղարի ստորագրությանն է ներկայացնում համայնքի բնակիչների կողմից տարբեր կազմակերպություներ ներկայացնելու համար տրվող բնակության վայրի, ընտանիքի կազմի, բնակարանային պայմանների մասին տեղեկանքները.
գ) իր լիազորությունների սահմաններում նախապատրաստում և աշխատակազմի քարտուղարին է ներկայացնում իր աշխատանքային ծրագրերը, ինչպես նաև առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր և այլ գրություններ.
դ) մասնակցում է աշխատակազմի բնակֆոնդի հաշվառման և բաշխման հետ կապված փաստաթղթային սպասարկմանը, լրացնում համապատասխան փաստաթղթերը.
ե) մասնակցում է համայնքի բնակարանի կարիքավոր ընտանիքների ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան փաստաթղթերի ընդունման, հաշվառման աշխատանքներին.
զ) մասնակցում է համայնքի ընդհանուր բնակֆոնդի հաշվառման, համայնքային սեփականություն համարվող շենքերի և շինությունների հաշվառման, ամենամյա գույքագրման փաստաթղթերի կազմման աշխատանքներին.
է) մասնակցում է համայնքի սեփականություն համարվող շենքերի ու շինությունների օտարման ամենամյա և քառամյա ծրագրերի մշակման և կազմման աշխատանքներին.
ը) աշխատակազմի քարտուղարի հանձնարարությամբ մասնակցում է աշխատակազմի առջև դրված բնակֆոնդի հաշվառման և բաշխման գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի, առաջարկությունների և այլ փաստաթղթերի կազմման, պահպանության և արխիվացման աշխատանքներին.
թ) հետևում է աշխատակազմի քարտուղարի հանձնարարականների համապատասխան ժամկետներում կատարման ընթացքին և արդյունքների մասին զեկուցում է աշխատակազմի քարտուղարին.
ժ) իր իրավասության շրջանակներում մասնակցում է քաղաքացիների դիմում-բողոքների սահմանված կարգով և ժամկետներում քննարկման աշխատանքներին և արդյունքները ներկայացնում է աշխատակազմի քարտուղարին.
ի) աշխատակազմի քարտուղարին յուրաքանչյուր կիսամյակ ներկայացնում է հաշվետվություն իր կատարած աշխատանքների մասին:
Աշխատակազմի առաջատար մասնագետն ունի օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ և այլ պարտականություններ: