top
ՆՅՈՒՌԱ ԴԱՆԻԵԼՅԱՆ

ՔԿԱԳ-ի Սպիտակի տարածքային բաժնի առաջին կարգի մասնագետ

Սպիտակ

Գործառույթներ

Բաժնի առաջին կարգի մասնագետը`
ա) բաժնի պետի հանձնարարությամբ կատարում է քաղաքացիական կացության ակտերի գրանցումներ, վկայականների, տեղեկանքների, ակտային պատճենների և այլ փաստաթղթերի տրամադրման գործավարություն
բ) իր լիազորությունների շրջանակներում վարում է բաժնի արխիվը.
գ) բաժնի պետի հանձնարարությամբ իրականացնում է բաժնի առջև դրված գոր¬ծա¬ռույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի, առաջարկությունների, եզրակացությունների և այլ փաստաթղթերի պահպանության և արխիվացման աշխատանքները.
դ) կատարում է բաժնի պետի հանձնարարությունները.
ե) իրականացնում է քաղաքացիների դիմում-բողոքների սահմանված կարգով քննարկումը և արդյունքները ներկայացնում է բաժնի պետին.
զ) ստորագրում է իր կողմից պատրաստվող փաստաթղթերը.
է) բաժնի պետի հանձնարարությամբ իրականաց¬նում է բաժնի փաստաթղթային սպասարկումը, ապահովում է փաստա¬թղթա¬¬շրջա¬նառության վարման աշխատանքները.
ը) բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է բաժնի աշխատան¬քային ծրագրերի մշակման աշխատանքներին.
թ) իր լիազորությունների շրջանակներում, ինչպես նաև բաժնի պետի հանձնարա¬րու¬թյամբ, նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկու¬ցա¬գրեր և այլ գրություններ.
ժ) իրականացնում է օրենքով և իրավական այլ ակտերով նախատեսված այլ լիազորություններ.
ժա) հետևում է բաժնի պետի հանձնարարականների, համապատասխան ժամկետներում, կատարման ընթացքին, որոնց արդյունքների մասին զեկուցում է բաժնի պետին,
ժբ) իրականացնում է քաղաքացիների հերթագրումª բաժնի պետի մոտ ընդունելության համար,
ժգ) իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ,
ի) եռօրյա ժամկետում բաժնի պետին է ներկայացնում առաջարկություն քաղաքացիական կացության ակտերում զինապարտների կողմից իրենց ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան տարեթիվը փոխելու, ինչպես նաև նրանց մահվան գրանցման մասին տվյալները` համապատասխան զինվորական կոմիսարիատ և համայնքի ղեկավարին ներկայացնելու համար:
Բաժնի 1-ին կարգի մասնագետն ունի oրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ: