top
ԱՆԱՀԻՏ ԳՅՈՒԼԱԶՅԱՆ

Աշխատակազմի քարտուղար

Սպիտակ

Ծնվել է 1965թ. մարտի 20-ին Սպիտակ քաղաքում:

Կրթություն
1972-1982թթ. սովորել և գերազանցությամբ ավարտել է Սպիտակի թիվ 4 դպրոցը:
1983-1988թթ. գերազանցությամբ սովորել և ավարտել է Մորդովիայի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը, ստացել տնտեսագետի որակավորում:
1995-1996թթ. վերապատրաստման դասընթացներ է անցել ՀՀ կառավարությանն առընթեր կառավարման դպրոցում:
2003թ. «Հեյֆեր» միջազգային ծրագրի շրջանակներում վերապատրաստվել և ստացել է «Պլանավորման և կառավարման» դասընթացավարի որակավորում:
2004թ. IPEX «Համայնքային կապեր» ծրագրով վերապատրաստվել է ԱՄՆ Արևմտյան Վերջինիայի Բլյուֆիլդի քոլեջում:

Աշխատանքային գործունեություն
1987-1988թթ. աշխատել է Սարանսկի «Կենտրոլիտ» գործարանում:
1988-1989թթ. Սպիտակի կաթի արտադրական միավորումում աշխատել է որպես տնտեսագետ: Երկրաշարժի պատճառով 1989թ. հունվարից տեղափոխվել է ՀԿԿ Սպիտակի շրջկոմ` աշխատել վիճակագիր:
1989-1991թթ. աշխատել է ավագ տնտեսագետ` Սպիտակի շրջխորհրդի գործկոմի կապիտալ շինարարության վարչությունում:
1991-1992թթ. եղել է Սպիտակի շրջգործկոմի նախագահի օգնական, 1992թ. ընտրվել է Սպիտակի շրջխորհրդի գործկոմի քարտուղար:
1996թ. տեղափոխվել է ՀՀ Լոռու մարզպետարան նշանակվել տարածքային բաժնի գլխավոր մասնագետ:
1996-1998թթ. աշխատել է Կենսաթոշակային ապահովության Սպիտակի տարածքային կենտրոնի տնօրեն:
2007-2010թթ. աշխատել է «ՕՖՄԱ» ՍՊԸ-ում սկզբում փոխտնօրեն-գլխավոր հաշվապահ, այնուհետև տնօրեն-գլխավոր հաշվապահ:
2010թ. հունվարին նշանակվել է Սպիտակի քաղաքապետի տեղակալ:
2013թ. օգոստոսի 30-ից աշխատում է որպես համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար:

Հասարակական գործունեություն
1999-2007, 2010թթ. «Սպիտակ-ֆերմեր» ՀԿ-ում ղեկավարել Է Աեն ՈՒրբան ինստիտուտի, Աեն ԿՕԾ, «Հեյֆեր», ՄԱԶԾ, ՄԱԿ-ի ՀՊԾ, Ջինիշյան հիշատակի հիմնադրամ, «Ջի-թի-զեթ» Աեն դեսպանատան այլ միջազգային կազմակերպությունների հետ համատեղ և ֆինանսավորմամբ իրականացվող համայնքային զարգացման տարբեր ծրագրեր` Լոռու, Տավուշի, Շիրակի և Արագածոտնի մարզերում:
«Սպիտակ-ֆերմեր» և «Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիա» ՀԿ-ների անդամ է:
Ակտիվ մասնակցություն է ունեցել 1988թ. դեկտեմբերի 7-ի երկրաշարժի հետևանքների վերացման, Սպիտակ քաղաքի վերականգնողական աշխատանքներին, պարգևատրվել է ՀԼԿԵՄ կենտկոմի պատվոգրով:
Անկուսակցական է, ամուսնացած չէ:

Գործառույթներ

Քարտուղարը`
ա) ղեկավարում է աշխատակազմի ընթացիկ գործունեությունը.
բ) ապահովում է աշխատակազմում համայնքային ծառայության մասին օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով անձնակազմի կառավարման հետ կապված գործառույթների իրականացումը.
գ) կազմակերպում է աշխատակազմի կառուցվածքային, հաստիքային, ինչպես նաև համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում փոփոխություններ կատարելու նախապատրաստման աշխատանքները.
դ) ապահովում է աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անձնագրերի, դրանցում փոփոխություններ կատարելու նախագծերի մշակման աշխատանքների իրականացումը.
ե) համայնքային ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովում է աշխատակազմի համայնքային ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար անցկացվող մրցույթների և այդ պաշտոնները զբաղեցնող համայնքային ծառայողների ատեստավորման նախապատրաստական աշխատանքների իրականացումը.
եա) հաստատում է աշխատակազմի ատեստավորման /այդ թվում` արտահերթ/ ենթակա համայնքային ծառայության առաջատար պաշտոնների խմբի 2-րդ և 3-րդ ենթախմբերի, ինչպես նաև կրտսեր պաշտոնների խմբի պաշտոններ զբաղեցնող համայնքային ծառայողների ցուցակները,
եբ) համայնքի ղեկավարի հաստատմանն է ներկայացնում աշխատակազմի ատեստավորման /այդ թվում արտահերթ/ ենթակա համայնքային ծառայության գլխավոր պաշտոնների խմբի, ինչպես նաև առաջատար պաշտոնների խմբի 1-ին ենթախմբի պաշտոններ զբաղեցնող համայնքային ծառայողների ցուցակները,
եգ) ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ ներկայացնում է իր անմիջական ենթակայության տակ գտնվող համայնքային ծառայողների ծառայողական բնութագրերը,
եդ) օրենքով սահմանված կարգով և ժամկետներում աշխատակազմի համայնքային ծառայողներին շնորհում է Հայաստանի Հանրապետության համայնքային ծառայության դասային աստիճաններ,
եզ) աշխատակազմի համայնքային ծառայողի 65 տարին լրանալուց առնվազն մեկ ամիս առաջ համայնքի ղեկավարին է ներկայացնում առաջարկություն այդ համայնքային ծառայողի պաշտոն զբաղեցնելը մինչև մեկ տարի ժամկետով շարունակելու թույլտվություն տալու մասին,
զ) oրենքով, իրավական այլ ակտերով կամ աշխատակազմի կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում նշանակում և ազատում է աշխատակազմի աշխատակիցներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում տույժեր,
է) հսկողություն է իրականացնում քաղաքացիական կացության ակտերի գրանցման ծառայության գործունեության նկատմամբ.
էա) համայնքի ղեկավարի հանձնարարությամբ միջոցներ է ձեռնարկում երեխաների ծնունդների չգրանցման դեպքերը բացահայտելու և այդ ծնունդների պետական գրանցումներն ապահովելու ուղղությամբ,
ը) կազմակերպում է աշխատակազմում քննարկումների և խորհրդակցությունների անցկացման աշխատանքները.
թ) համայնքի ղեկավարին է զեկուցում ամենօրյա փոստը և թղթակցությունները.
թա) համայնքի ղեկավարի ստորագրությանն է ներկայացնում նրա որոշումները և կարգադրությունները,
ժ) կազմակերպում է աշխատակազմում տեխնիկական սպասարկման աշխատանքները.
ի) ապահովում է համագործակցությունը Հայաստանի Հանրապետության այլ համայնքների աշխատակազմերի հետ.
լ) համայնքի ղեկավարին յուրաքանչյուր կիսամյակ ներկայացնում է հաշվետվություն իր կատարած աշխատանքների մասին.
լա) իրեն անմիջական ենթակա և հաշվետու համայնքային ծառայողների կողմից իրենց կատարած աշխատանքների մասին ներկայացրած կիսամյակային հաշվետվությունների վերաբերյալ տալիս է համապատասխան եզրակացություններ,
խ) ապահովում է աշխատակազմի գործավարության, նամակագրության և արխիվային գործի վարումը.
խա) ապահովում է համայնքի ավագանու նիստերի նախապատրաստումը, արձանագրումը և նիստին ներկա ավագանու անդամների կողմից արձանագրության վավերացումը,
խբ) կազմակերպում և ապահովում է աշխատակազմի աջակցությունն ավագանու անդամների կողմից համայնքի ավագանու որոշումների նախագծերի նախապատրաստմանը,
խգ) կազմակերպում և ապահովում է համայնքի ղեկավարի որոշումների, կարգադրությունների նախագծերի նախապատրաստումը,
խդ) ապահովում է ավագանու և համայնքի ղեկավարի որոշումների և ուղերձների հրապարակումը,
ծ) կազմակերպում է համայնքի ղեկավարի և ավագանու կողմից քաղաքացիների ընդունելությունը և հսկողություն է իրականացնում նրանց առաջարկությունների, դիմումների ու բողոքների քննարկման ընթացքի նկատմամբ.
կ) վերահսկողություն է իրականացնում համայնքի ղեկավարի և ավագանու որոշումների կատարման, ինչպես նաև աշխատակազմի աշխատանքային կարգապահական ներքին կանոնների պահպանման նկատմամբ.
կա) ապահովում է ավագանու որոշումների առաքումը համապատասխան մարզպետարանª յոթնօրյա ժամկետում,
հ)կազմակերպում է խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի աշխատանքները, իրականացնում է հանձնաժողովի գործունեության հետ կապված գործառույթներ.
ձ) մասնակցում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց (ընտանիքների) հայտնաբերման, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետում սոցիալական համագործակցության ապահովման աշխատանքներին.
ղ) օրենքով, իրավական այլ ակտերով և աշխատակազմի կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ.
ճ) իրականացնում է օրենքով, իրավական այլ ակտերով, աշխատակազմի կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ:
Աշխատակազմի քարտուղարը ունի օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ և պարտականություններ: