top
ՎԱՐԴԱՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Համայնքի ղեկավարի տեղակալ

Սպիտակ

Ծնվել է 1974թ. հուլիսի 12-ին Սպիտակ քաղաքում` ծառայողի ընտանիքում:

Կրթություն
1981-1991թթ. սովորել և ավարտել է Սպիտակի թիվ 3 միջնակարգ դպրոցը:
1993-1998թթ. սովորել և ավարտել է Երևանի «Գալիք» համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, ստացել իրավաբանի որակավորում:

Աշխատանքային գործունեություն
1993-1994թթ. ծառայել է ռուսական բանակում:
1998-2001թթ. աշխատել է «Մուշ-Սամվել» արտադրական կոոպերատիվում որպես իրավախորհրդատու;
2005-2008թթ.եղել է Սպիտակ համայնքի ավագանու անդամ:
2008-2012թթ. աշխատել է Սպիտակի քաղաքապետարանում որպես շինարարության, տրանսպորտի և կոմունալ սպասարկման բաժնի պետ:
2012-2013թթ. աշխատել է աշխատակազմի քարտուղարի պաշտոնում:
2013թ. հոլիսի 17-ից մինչև հոկտեմբերի 16-ը աշխատել է քաղաքապետի խորհրդական:
2013թ. հոկտեմբերի 16-ից նշանակվել է քաղաքապետի տեղակալի պաշտոնում և աշխատում է մինչ օրս:
Ամուսնացած է, ունի երկու դուստր և մեկ որդի: