15.03.24
Սպիտակ համայնքը ձեռք է բերել նոր աղբատար մեքենա
|
Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի «Բաղադրիչ 2» ծրագրի շրջանակում Սպիտակ համայնքի կողմից ներկայացված «Սպիտակ խոշորացված համայնքում կոմունալ և սանիտարական պայմանների բարելավում» ծրագրով համայնքը ձեռք է բերել 1 նոր աղբատար մեքենա։ Մինչ այդ նույն ծրագրի շրջանակում համայնքը ձեռք էր բերել նոր մոդելի 500 աղբարկղեր, 1 բազմաֆունկցիոնալ ճանապարհային մեքենա (МАЗ-6912С3-310) և 1 ինքնաթափ մեքենա (МАЗ- 457121-537-000)։ Համայնքը շուտով կստանա ևս 2 նոր աղբատար մեքենա։ Ծրագրի ընդհանուր արժեքը 278 425 000 ՀՀ դրամ է, որից համայնքի ներդրումը կազմում է 13 921 250 ՀՀ դրամ (5 %):
|
|
14.03.24
Աշխատանքային խորհրդակցություն է անցկացվել Սպիտակ համայնքի բնակավայրերի օպերատորների հետ
|
Այսօր մարտի 14-ին, անցկացվեց աշխատանքային խորհրդակցություն Սպիտակ համայնքի բնակավայրերի օպերատորների հետ։ Այն վարում էր համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Ազգանուշ Ֆրանգյանը։ Ներկա էին նաև աշխատակազմի տարբեր բաժինների ներկայացուցիչներ։ Օրակարգում աշխատանքային կարգապահության, «Ecomunity» և «Vector +» ծրագրերով աշխատելու ընթացակարգերի, արտոնություններ տրամադրելու և հարկերից ազատելու, տեղեկանքներ տրամադրելու ընթացակարգերի մասին, ինչպես նաև հանձնարարականների կատարման, բնակչության ռեգիստրի վարման և քաղաքացիների դիմումների մուտքագրման ընթացակարգի մասին հարցերն էին։ Ազգանուշ Ֆրանգյանը ներկայացրեց դիմումների, տեղեկանքների տրամադրման գործավարական կարգի պատշաճ իրականացման ...
Մանրամասն |
|
14.03.24
Կայացավ Սպիտակ համայնքի ավագանու հերթական նիստը
|
Այսօր՝ մարտի 14-ին, Սպիտակի համայնքապետարանի նիստերի դահլիճում կայացավ Սպիտակ համայնքի ավագանու հերթական նիստը: Ներկա էին ավագանու 27 անդամներից 14-ը: Օրակարգում ընդգրկված էր 14 հարց: Նիստը վարում էր համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արտակ Մաթոսյանը: Օրակարգը հաստատելուց հետո սկսվեց նախագծերի քննարկումը: Ներկայացված բոլոր նախագծերն ավագանու կողմից հաստատվեցին։ Սպիտակ համայնքի ավագանու հաջորդ հերթական նիստը տեղի կունենա ապրիլի 11-ին:
|
|
13.03.24
Աշխատանքային խորհրդակցություն է անցկացվել համայնքի ենթակայության ՀՈԱԿ-ների ղեկավարների հետ
|
Այսօր՝ մարտի 13-ին, անցկացվեց աշխատանքային խորհրդակցություն Սպիտակ համայնքի ենթակայության ՀՈԱԿ-ների ղեկավարների հետ։ Այն վարում էր համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Ազգանուշ Ֆրանգյանը։ Մասնակցում էին աշխատակազմի մշակույթի, կրթության, սպորտի, երիտասարդության և տուրիզմի բաժնի պետ Մելանյա Դանիելյանը, քարտուղարության, անձնակազմի կառավարման և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետի ժ/պ Թագուհի Շուշանյանը, աշխատակազմի ներկայացուցիչներ, ՀՈԱԿ-ների ղեկավարներ։ Ազգանուշ Ֆրանգյանը ներկայացրեց ՀՈԱԿ-ների աշխատանքային կարգապահությանը վերաբերող մի շարք հարցեր: Հանձնարարեց խիստ ուշադրություն դարձնել աշխատակիցների կողմից աշխատավայրից բացակայելու դեպքում բացակայության թերթիկների պարտադիր լրացմանը, ...
Մանրամասն |
|
11.03.24
Հարգանքի տուրք՝ ի հիշատակ Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի և ցունամիի զոհերի
|
Այսօր՝ մարտի 11-ին, լրացավ 2011 թվականին Ճապոնիայում տեղի ունեցած աղետալի երկրաշարժի և հզոր ցունամիի 13-րդ տարին։ Սպիտակ քաղաքի հուշարձանների պուրակում տեղադրված հուշարձան-խաչքարի մոտ տեղի ունեցավ հիշատակի արարողություն, հարգանքի տուրք մատուցվեց անմեղ զոհերի հիշատակին։ Ներկա էին Գուգարաց թեմի առաջնորդ՝ գերաշնորհ տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը, ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Աոկի Յուտական, ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Սերոբ Գաբրիելյանը, Սպիտակի Սուրբ Հարություն եկեղեցու հոգևոր սպասավորներ, Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմը և պաշտոնատար այլ անձինք։ Զորակցության խոսքով ...
Մանրամասն |
|
08.03.24
Սպիտակ համայնքի ղեկավաւր Քաջայր Նիկողոսյանի շնորհավորական ուղերձը՝ Կանանց միջազգային օրվա առթիվ
|
Սիրելի՛ կանայք և աղջիկներ,Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ:Առանձնահատուկ է ձեր դերը մեր ընտանիքներում, հասարակության մեջ և պետականաշինության գործում։ Ձեր ներկայությունը և գործուն մասնակցությունը բոլոր ոլորտներում անսահման բարության, փոխըմբռնման և արդյունավետ աշխատանքի երաշխիք են։Թանկագին կանայք, դուք որքան փխրուն, բազմապատիկ անգամ ուժեղ եք, կամային և նվիրված։ Շնորհակալ ենք, որ հայրենիքի համար ծանր օրերին ամուր էիք պահում թիկունքը, ձեզնից շատերն էլ տղամարդկանց հետ մարտի դաշտում էին։ Երախտապարտ ենք ձեզ հայրենիքին նվիրած առյուծ որդիների համար։Սիրելի՛ կանայք, մայրեր և քույրեր, անգահատելի է ձեր ավանդը հայ ընտանիքի, ազգային արժեքների և ավանդույթների ...
Մանրամասն |
|
07.03.24
Սպիտակ համայնքի ղեկավարի անակնկալը՝ Կանանց միջազգային օրվա առթիվ
|
Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանն այս տարի ևս Կանանց միջազգային օրվա կապակցությամբ անակնկալներ է մատուցել կանանց և աղջիկներին՝ նրանց տոնը դաձնելով առավել տպավորիչ: Ավանդույթի համաձայն Սպիտակի համայնքապետարանի աշխատակիցներն այցելել են համայնքում գործող 28 դպրոցներ և 15 ՀՈԱԿ-ներ, պետական և ոչ պետական հաստատություններ՝ նվիրելով տորթեր և շնորհավորական բացիկներ։ Անակնկալ նվերներ և բացիկներ են ստացել նաև համայնքի ավագանու անդամ կանայք։ Պատերազմի մասնակից գեղեցիկ սեռի ներկայացուցիչներն էլ համայնքի ղեկավարի անունից ստացել են ծաղիկներ և շնորհավորական բացիկներ։ Համայնքապետարանի ներկայացուցիչները համայնքի ղեկավարի անունից շնորհավորել են նրանց Կանանց միջազգային օրվա առթիվ և բարեմաղթանքներ ...
Մանրամասն |
|
01.03.24
Հարգանքի տուրք է մատուցվել ՀՀ ազգային հերոս, Սպիտակի պատվավոր քաղաքացի Նիկոլայ Ռիժկովի հիշատակին
|
Այսօր՝ մարտի մեկին, Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմը՝ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանի գլխավորությամբ, ծաղիկներ է խոնարհել ԽՍՀՄ պետական գործիչ, Հայաստանի լավագույն բարեկամ, Հայաստանի ազգային հերոս, Սպիտակի պատվավոր քաղաքացի Նիկոլայ Ռիժկովի՝ Հուշարձանների պուրակում կանգնեցված կիսանդրու առջև։ Անգնահատելի է նրա ավանդը 1988թ․-ի աղետալի երկրաշարժից հետո Սպիտակ քաղաքում կատարված վերականգնողական աշխատանքների կազմակերպման գործում, ինչի շնորհիվ նա հազարավոր սպիտակցիների սրտում կմնա որպես ծանր պահին իր կողքին կանգնած հոգատար ընկեր։ Հիշեցնենք, որ 94 տարեկան հասակում օրերս մահկանացուն կնքեց Նիկոլայ Ռիժկովը։ Նրա հուղարկավորությունը տեղի ունեցավ այսօր՝ մարտի 1-ին։
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |