top
ՎԻԿՏՈՐՅԱ ՄԿՐՏՉՅԱՆ

Համայնքի ղեկավարի օգնական

Սպիտակ

Ծնվել է 1948թ. դեկտեմբերի 16-ին Լենինական քաղաքում, ծառայողի ընտանիքում:
Կրթություն

1955-1967թթ. սովորել և ավարտել է Լենինականի թիվ 18 միջնակարգ դպրոցը:
1967-1971թթ. սովորել և ավարտել է Լենինականի մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետի մանկավարժության և տարրական մեթոդիկայի բաժինը, ստացել ուսուցչի որակավորում:

Աշխատանքային գործունեություն
1966-1967թթ. աշխատել է Լենինականի տրիկոտաժի ֆաբրիկայում որպես հսկիչ:
1971-1976թթ. աշխատել է Սպիտակի շրջանի Սարահարթ գյուղում որպես ուսուցչուհի:
1976-1978թթ. աշխատել է Սպիտակի ՀԼԿԵՄ շրջկոմում որպես 2-րդ քարտուղար:
1978-1985թթ. աշխատել է Սպիտակի քաղխորհրդի գործկոմում որպես կուլտուրայի բաժնի վարիչ:
1985-1997թթ. աշխատել է որպես քաղխորհրդի գործկոմի քարտուղար:
1997թ. փետրվարի 12-ից աշխատել է քաղաքապետարանում որպես մասնագետ:
2007-2014թթ. աշխատել է որպես համայնքի ղեկավարի աշխատակազմի գլխավոր մասնագետ:
2015թ. մինչ օրս աշխատում է որպես համայնքի ղեկավարի օգնական:
Ամուսնացած է, ունի երկու զավակ, երեք թոռնիկ: